Ժամանակ անցկացրեք լավ մարդկանց հետ. Երջանիկ լինելու դրդապատճառներ
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Պարզվում է, որ երջանիկ լինելու համար, իրականում, ամենափոքր դրդապատճառներն էլ կարող են բավարար լինել:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
1. Նայեք ոգեշնչող ֆիլմեր: Ոչ բոլոր ֆիլմերը կօգնեն ձեզ այս հարցում, անհրաժեշտ է, որ ֆիլմի հերոսները լավ օրինակ ծառայեն և բարի գործ անեն:
2. Մասնագետները խորհուրդ են տալիս թղթին հանձնել մեր կյանքում հանդիպող խնդիրները, որպեսզի հեշտությամբ գտնենք դրանց լուծումները: Պարզվում է նաև, որ եթե դուք թղթին հանձնեք ձեր կյանքի հաճելի պահերը, ապա դա նույնպես կօգնի ձեզ երջանիկ լինել:
3. Ժամանակ անցկացրեք լավ մարդկանց հետ: Շրջապատողների համբերատար և քաջ կեցվածքը, մեզ համար երջանիկ լինելու լրացուցիչ դրդապատճառ է ստեղծում:
4. Եվ ամենատարածված, բայց միևնույն ժամանակ ամենարդյունավետ միջոցներից մեկը, երջանիկ լինելու համար` եղեք պատրաստակամ և կարեկցող:



