Փափուկ միս ու աննկարագրելի համ․ ինչպես մշակել խորովածի միսը
ԼԱՅՖԱհա մի քանի բաղադրատոմս, թե ինչպես կարելի է մշակել խորովածի միսը, որպեսզի այն փափուկ ու համեղ լինի։
1, 2 կիլոգրամ մսին մեկ մեծ կամ երկու փոքր կիվի վերցրեք, եթե հասած է, ձեռքով ճզմեք ու խառնեք մսի հետ կամ կտրատեք ու այդպես խառնեք մսին։ Լավ խառնելուց հետո սոխ եւ համեմունքներ ավելացրեք՝ աղ, պղպղեղ, թողեք կես ժամ։ Խորովածն աննման համ կունենա։
2, 2 հատ նուռը, 2/3 բաժակ գինին, սոխը խառնեք։ Այսքանը նախատեսված է 4 կգ մսի համար։ Խառնեք մսին, դեռ աղ մի ավելացրեք։ Թողեք մնա գիշերը, ապա խորովելուց 1,5 ժամ առաջ աղ ավելացրեք, խառնեք։
3, Մսի վրա գազավորված հանքային ջուր լցրեք ու թողեք 2 ժամ, ապա ավելացրեք համեմունքները՝ ձեր ճաշակով, մայոնեզ կամ թթվասեր քսեք, թողեք 10-15 րոպե ու դրեք կրակին։
Պատրաստեց Past.am-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



