Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7 բան, ինչ ընկերդ կցանկանար, որ իմանայիր

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Ընկերներն այն մարդիկ են, ովքեր գիտեն քեզ այնպիսին, ինչպիսին կաս, հասկանում են՝ որտեղ ես եղել, ընդունում են այն, թե ով ես դարձել ու դեռ ոգևորում ու ոգեշնչում են քեզ աճել ու զարգանալ։ Այս մարդիկ յուրահատուկ են ու պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։

1 Քո ժամանակը լավագույնն է, որ կարող ես տալ։ Քո հարաբերություններում դու չես կարող ավելի գնահատելի բան տալ, քան անկեղծ ու ամբողջական ուշադրությունը։ Ինչ-որ մեկի հետ լինելիս լսելն առանց ժամացույցին նայելու ու առանց արդյունքների սպասելու սովորեցնում է սիրել։ Այլ կերպ ասած՝ սիրո մեջ հաջողությունը սիրելն է և ոչ թե սիրո արդյունքը։ Այնպես որ, ոչ թե որոշակի նպատակով և/կամ պատասխան տալու համար լսիր, այլ իսկապես հասկանալու համար։

2 Այն, ինչ մեզ տարբեր է դարձնում, մեզ դարձնում է յուրահատուկ։ Մի շտապիր դատել մյուսներին ու ծաղրել նրանց միայն նրա համար, որ նրանք տարբեր են։ Եվ դադարիր գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր քեզ «ընկեր» են կոչում ու հետո դատում ու ծաղրում քեզ։ Հարգիր մարդկանց օրիգինալ լինելն ու գնահատիր դա։ Ինքդ օրիգինալ եղիր։ Դադարիր ուրշներին ինչ-որ բան ապացուցելու հիմար սովորությունդ և ինքդ քեզ կազատես ու հնարավորություն կտաս հասնել նրան, ինչ առավել կարևոր է քեզ համար։ Երբեմն դու պետք է ինքդ քեզ հիշեցնես, որ դու ստիպված չես լինել ու անել այն, ինչ մյուս բոլորն են անում։ Ուշադիր եղիր, որ այս մասին հիշեցնես ընկերներիդ ու աջակցես նրանց իրենց սեփական ճանապարհով ընթանալիս։

3 Սերը ստեղծված է կիսելու համար։ Այնքան մարդիկ իրենց սերը «պահում» են ու ցույց չեն տալիս։ Նրան մտածված խուսափում են իենց սիրտը ներդնել փոխհարաբերությունների մեջ, հանձնվել, բացվել ու կիսվել, որովհետև նրանք ցանկանում են դա պահել ճիշտ մարդկանց (լավագույն ընկերների, իրենց զույգերի համար և այլն) ու կրքերի համար։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ երբ ճիշտ մարդիկ ու կրքերը գալիս են, նրանք չեն գիտակցում դա, նրանք չգիտեն, թե ինչպես բացվեն ու ոչինչ չգիտեն սիրելու մասին։

4 Բարության փոքրիկ քայլերը մեծ նշանակություն ունեն։ Այնքան փոքր բան է թվում, սակայն մեր զբաղված կյանքում մենք հաճախ մոռանում ենք, որ բարի բառերը, օգնող ձեռքը, ժպիտն ու արագ ասված շնորհակալությունը կարող է մարդու կյանքում իսկական պայծառ կետ դառնալ։ Եվ լավագույնն այն է, որ երբ օգնում ես շրջապատիդ ժպտալ, դու ինքդ ես ժպտում։

5 Առանց ազնվության չկա ընկերություն։ Ազնվությունն իմաստության գրքի առաջին գլուխն է։ Ազնվությունն առաջ շարժվելու միակ ճանապարհն է։ Միշտ ավելի լավ է մարդկանց միանգամից ճշմարտությունն ասել։ Այնպես որ, երբեք մի խաղա մարդկանց մտքերի ու սրտի հետ։ Ճշմարտությունն ասելն ու ինչ-որ մեկին արտասվել ստիպելն ավելի լավ է, քան ստելն ու ինչ-որ մեկին ժպտալ ստիպելը։ Խոսիր ու ապրիր ճշմարիտ ամեն օր, անընդհատ։

6 Նվիրվածությունն ամեն ինչ է։ Իրական սերն ու ընկերությունն անբաժան լինելու մեջ չէ։ Այս հարաբերությունները երկու անձանց միմյանց հավատարիմ մնալուն է վերաբերում նույնիսկ այն դեպքում, երբ նրանք միասին չեն։ Երբ ամեն ինչ հարաբերություններին է վերաբերում, հավատարիմ մնալը երբեք ընտրություն չէ, այլ պարտավորվածություն։

7 Շփումը պահելն ու միմյանց հասնելը չափազանց կարևոր է։ Դու պետք է քեզ համար կարևոր մարդկանց հետ կապը պահպանես, ոչ թե որովհետև քեզ հարմար է, այլ որովետև նրանք արժանի են հավելյալ ջանքերի։ Հիշիր, դու կարիք չունես որոշակի թվով ընկերներ ունենալ, այլ մի քանի հոգի, ում կարող ես ամբողջությամբ վսահել։ Այս մարդկանց ուշադրություն դարձնելը պետք է միշտ առաջնային լինի։

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում»