Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ-ում ուշացումով մեկնարկեց 4+4+4 ձևաչափով քննարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովում մեկնարկել է ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումը, որն առաջարկել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: Քննարկումը պետք է սկսվեր ժամը 17:30-ին, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվում էին Ազգային ժողովի շենք մտնելուց առաջ անվտանգության աշխատակիցներին հանձնել իրենց անձնագրերը:

Այնուամենայնիվ, շուրջ 40 րոպե տևած բանակցությունների արդյունքում նրանք հանձնեցին անձնագրերը և ներկայացան քննարկմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկման  մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց զանգահարել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչին և ճշտել՝ ներկայանալո՞ւ է քննարկմանը, թե՞ ոչ: ԱԺ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ առաջարկեց որևէ մեկին չզանգահարել և սկսել առանց այդ էլ ուշացած քննարկումը: «Ես առաջարկում եմ, որ մենք առաջ շարժվենք, որովհետև ծաղրելու նման մի բան է ստացվում արդեն»,- նշեց Հարությունյանը:

Լևոն Զուրաբյանը համաձայնեց Դավիթ Հարությունյանի առաջարկին և առանց «Ժառանգության» ներկայացուցչի քննարկումը մեկնարկեց:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով առաջարկել էր 4+4+4 ձևաչափով քննարկում անցկացնել, ներկայացրեց իրենց պատկերացումները քննարկումների վերաբերյալ: Զուրաբյանն ընդգծեց, որ քննարկման հիմնական նպատակը ընտրական գործընթացների նկատմամբ հանրության հավատը վերականգնելու  համար միասնական քայլերի մշակումն է: «Մեր կարծիքով՝ այդ վստահության լավագույն միջոցն է լայն  քաղաքական և հանրային կոնսենսուսի ստեղծումը նոր ընտրական օրենսգրքի ընդունման շուրջ: Դրա համար այստեղ ներկա ընդիդմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ձևավորել են 5 պահանջների պլատֆորմ: Կարելի է ասել, որ ձևավորվել է բավականին լայն հասարակական և քաղաքական կոնսենսուս այդ 5 պահանջների շուրջ, որի մեջ չկա միայն իշխանությունը: Հիմա մենք  քննարկման այս ձևաչափն առաջարկել ենք այս պահանջների շուրջ լայն կոնսենսուս կառուցել, որովհետև մենք ցանկանում ենք, որ ձևավորվի այնպիսի կոնսենսուս, որում կլինի նաև իշխանությունը»,- ընդգծեց Զուրաբյանը:

4+4+4 ձևաչափով քննարկմանը մասնակցում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Քաղաքացիական հասարակությունից քննարկմանը  մասնակցում են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

 

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան