ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը կունենա դիվանագիտական կարգավիճակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին կտրվի դիվանագիտական կարգավիճակ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` «ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի կարգավիճակն ու գործունեության կարգը հաստատելու մասին» որոշման նախագծին ընդգրկված է կառավարության մարտի 31-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման` դիվանագիտական կարգավիճակի տրամադրումը կնպաստի ՀՀ տարածքում տեղակայված հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի հայկական մասի ներկայացմանը ՌԴ համապատասխան մարմիններում, զարկ կտրվի ՀՀ տարածքում միասնական պետական ռեզերվների ստեղծման և կառավարման աշխատանքներին, կբարձրանա կողմերի միջև իրականացող տարաբնույթ տարերային և տեխնածին աղետների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, քաղաքացիական պաշտպանության ոլորտներում համագործակցության այլ աշխատանքների արդյունքը:



