Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որդիս անընդհատ խոսում է հայրիկ և քույր կամ եղբայր ունենալու մասին. Լիլիթ Կարապետյանի անկեղծ զրույցը սիրելիի և որդու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Առաջին անհաջող փորձից երկար տարիներ հետո երգչուհի Լիլիթ Կարապետյանը մտածում է կրկին ամուսնանալու մասին, մտածում է, բայց դեռ չի շտապում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծորեն պատմել է սիրելիի եւ իր երկրորդ ամուսնության վերաբերյալ որդու՝ Կարենի, դիրքորոշման մասին:

«Առաջին անհաջող փորձից հետո ինձ համար դժվար էր մոտ թողնել եւս մեկ տղամարդու, բայց նա կարողացավ հասնել նրան, որ որոշոցի եւս մեկ անգամ փորձել: Միաժամանակ պետք է նշեմ, որ այո, ես հիասթափություն ունեցել եմ, բայց առաջին անհաջող փորձից հետո երբեք չեմ մտածել, որ այլեւս ոչ մի տղամարդու չեմ վստահելու. մարդիկ տարբեր են եւ պետք չէ մեկ-երկուսի պատճառով վատ տրամադրվել մյուսների հանդեպ: Բնականաբար, երբ դժվարությունների ու հիասթափությունների ես հանդիպում, հոգեբանորեն որոշակի փոփոխությունների ես ենթարկվում, թերեւս դա էլ պատճառ դարձավ, որ հաջորդ ընտրությունը կատարելու համար ինձնից տարիներ պահանջվեց: Այսօր ես միայնակ չեմ, թողել եմ, որ կողքիս տղամարդ լինի, միայն թե նրա մասին դեռեւս չեմ ուզում շատ խոսել, նա իմ անձնականն է, միայն իմը»,- պատմեց 90-ականների սեքս-սիմվոլը:

Լիլիթ Կարապետյանը դեռ չգիտի՝ նոր հարաբերությունները ամուսնությամբ կավարտվեն, թե ոչ, նրա խոսքերով՝ դա թողել է Աստծո կամեցողությանը:

Մեր նկատառմանը, թե երգչուհին խոսե՞լ է արդյոք որդու հետ հնարավոր ամուսնության մասին, Լիլիթը անկեղծորեն պատմեց, որ որդին դեռեւս տեղյակ չէ մայրիկի սիրելիի մասին, բայց եւ նման խորհուրդ մայրիկին բազմիցս է հղել.

«Գիտեք, Կարենս շատ խելացի երեխա է, նա իր տարեկիցներից ավելի շատ է հասկանում ու մտնում դրությանդ մեջ: Մի անհավատալի պատմություն պատմեմ, երբ Կարենս դեռ չէր ծնվել, ինձ բժիշկներն ասել էին, որ նա պետք է ծնվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, բայց ես անընդհատ խոսում էի նրա հետ, շոյում էի փորս ու ասում՝ «Կար ուզում եմ հունիսի 1-ին ծնվես», ու պատկերացրեք հենց այդպես էլ եղավ՝ նախատեսվածից մեկ ամիս շուտ լույս աշխարհ եկավ որդիս: Նույն կերպ ողջ հղիության ընթացքում խոսում էի տղայիս հետ՝ ասելով. «Կար, դու պետք է շատ բարի լինես, դու պետք է շատ սիրես մարդկանց, պետք է պիտանի լինես», ու այսօր, երբ որդիս յոթ տարեկան էլ չկա, զգում եմ, թե ինչքան մեծ ուժ ունեմ կողքիս՝ ի դեմս նրա: Երկու տարի է, ինչ որդիս անընդհատ խոսում է հայրիկ եւ քույր կամ եղբայր ունենալու մասին: Հետաքրքրականն այն է, որ իր այդ ցանկություններն արտահայտելիս՝ շեշտում է, որ ուզում է անձամբ պահել իր փոքրիկ եղբորը»,- նշեց Լիլիթն ու ավելացրեց, որ որդուն կպատմի նոր հարաբերությունների մասին, երբ վստահ լինի ու այդ հարաբերություններում օրինականացում տեսնի:

Հետաքրքրվելով, թե անձամբ ցանկանո՞ւմ է կրկին մայրանալ՝ Լիլիթը նկատեց.

«Դեռեւս չեմ մտածում այդ ուղղութայմբ, քանի որ ողջ ուժերս կենտրոնացած են Կարենիս եւ աշխատանքի վրա: Իհարկե, շատ ուրախ կլինեմ, որ եւս մեկ երախա ունենամ, քանի որ երեխաներ շատ եմ սիրում, բայց եթե Աստված կամենա, որ իմ կյանքում միայն Կարենը լինի, ես կենթրակվեմ իրեն, ուրեմն ի սկզբանե կանխորոշված էր, որ ես էլ եմ դասվում այն ծնողների շարքին, ովքեր մեկ երեխա ունեն: Այս հարցը միայն Աստծո ձեռքերում է, կրկին ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»:

Այն, որ Լիլիթ Կարպետյանի որդին դեմ չի լինի մայրիկի ամուսնությանը, դա հաստատ է, բայց մեր նկատառմանը, թե վախ չունի՞ արդյոք, որ օտար տղամարդն իր որդուն չի կարողանա վերաբերվել հարազատի նման, այ սա Լիլիթի ցավոտ կողմն է.

«Հենց այս խնդրից ելնելով՝ ինքս լուրջ քայլեր չեմ ձեռնարկի այնքան ժամանակ, մինչեւ դրանում վստահ չլինեմ: Ես չգիտեմ կկայացնեմ արդյոք այդ  ընտությունը  եւ կամուսնանամ, թե ոչ, բայց եթե օրերից մի օր նման որոշում կայացնեմ, առաջին հերթին պետք է համոզված լինեմ նրա՝ ոչ թե ինձ, այլ որդուս սիրելու հարցում, պետք է համոզված լինեմ, որ տվյալ մարդը որդուս ընուդունում է հարազատի, սեփականի նման. թող ես սիրելիիս երկրորդ, երրորդ պլանում լինեմ, բայց առաջին տեղում պետք է որդիս սիրված եւ ընդունված լինի»,- նշեց նա:

Ի դեպ Լիլիթ Կարապետյանի ընկերը Հայաստանից չէ ու երգչուհին դեռեւս չգիտի ամուսնության դեպքում կշարունակի Հայաստանում ապրել, թե ոչ.

«Նա Հայաստանում չի ապրում, բայց կարծում եմ հետագայում ապրելու հետ կապված խնդիրներ չեն լինի, այդ հարցն էլ կթողնեմ Կարենիս որոշմանը, ինչպես ինքը կկամենա. Միշտ ասում եմ՝ մեր տան տղամարդը Կարենն է, որոշումներն ինքն է կայացնում, ես ու մայրս էլ ենթարկվում ենք»,- հավելեց երգչուհին:

Առաջարկելով Լիլիթ Կարապետյանին իր խորհուրդը հղել բոլոր այն կանանց, ովքեր առաջին անհաջող փորձից հետո որոշել են մոռանալ անձնական կյանքի մասին՝ երգչուհին շեշտեց.

«Գիտեք, կարծում եմ, ամեն մեկն ունի իր կյանքն ու իր պատմությունը, եւ ամեն մեկն ունի իր որոշումը: Ես որոշեցի այս քայլին դիմել ու եթե ես սխալվեմ, ուրեմն ես կտուժեմ, եթե չսխալվեմ, ուրեմն կրկին շահողը ես կլինեմ: Այսինքն՝ ոչ մեկին չեմ մեղադրի որոշմանս համար: Միայն խորհուրդ կտամ բոլորին, որ չապրեն շրջապատի համար, քանի որ շատ կանայք նման քայլի չեն գնում՝ մտածելով, թե կողքից ինչ կասեն: Ես ոչ կողմ եմ նրան, որ կինը գլուխը կորցրած հերթով փոխում է ընկերներին՝ փորձելով գտնել իր տղամարդուն, ոչ կողմ եմ, երբ մարդու անձնականը չի ստացվում ու նա այդպես էլ երկրորդ անգամ չի փորձում, այսինքն՝ ես ընտրում եմ ոսկե միջինը. Եթե թեկուզ խորը հիասթափություն ես ապրել, պետք է կրկին փորձել երջանիկ լինել, ինձնից դա պահանջվեց մի քանի տարի, ես էլ եմ շատ բծախնդիր, դժվար եմ նոր մարդ ընդունում իմ կյանք, քանի որ նվիրվող եմ ու հետո հիասթափությունը շատ խորն ու ցավոտ է լինում: Խորհուրդ կտամ կանանց լավ մտածել նման քայլից առաջ, բայց այնքան էլ երկար չէ, որ կյանքն անցնի»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանԿետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողներըՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Այս սովորական սարքը կա գրեթե յուրաքանչյուր տանը, բայց շատերը չգիտեն, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել սխալ օգտագործման դեպքումԲրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի եղանակը այլևս նախկինը չէ․ ինչ է սպասվում առաջիկա տարիներինԵթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան2026-ի ամենավտանգավոր խաբեությունները․ ինչ նոր մեթոդներով են մարդկանց դատարկում բանկային հաշիվներըՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա