Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ մարտի 30-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա, նշանի որոշ ներկայացուցիչներ մի շարք գործեր կձախողեն, անիմաստ գումար կվատնեն: Երեկոյան հնարավոր են ընտանեկան վեճեր ,ապագային վերաբերող հարցերի շուրջ  տարաձայնություններ: Անսպասելիորեն աջակցություն կստանաք նրանցից, ովքեր միշտ հակառակվել են ձեզ: Իսկ համախոհներն իրենց տարօրինակ կպահեն, ձեր մտահաղացումներին հավանություն չեն տա:

Ցուլ: Առավել զգուշավոր եղեք՝ անծանոթ տղամարդու հետ շփվելիս, հատկապես, եթե վերջինս անչափ հմայիչ է: Նա, հաշված րոպեների ընթացքում, կարժանանա  ձեր համակրանքին և վստահությանը, սակայն հետագայում չի արդարացնի իրեն,և վատագույն դեպքում, կարող է հարված հասցնել ձեր ինքնագնահատականին: Այսօր անգամ գործնական հարցերը ցանկալի է քննարկել թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական մոտեցում պահանջող,  կարևոր մասնագիտական խնդիրներ լուծելու համար: Կարող եք ձեռք բերել անսովոր իրեր:  Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք կարող են ձեզ համար հուսալի գործընկերներ, անշահախնդիր աջակիցներ,  հաճելի զրուցակիցներ լինել: Սիրային հարաբերությունների տեսանկյունից՝ օրը բարեհաջող կդասավորվի: Եթե ցանկանում եք այն անմոռանալի դարձնել, ապա գործի դրեք ձեր վառ երևակայությունը, ուշադիր եղեք ներքին ձայնի հուշումներին: Հնարավոր են անսպասելի գումարային մուտքեր: Մի շտապեք ծախսել դրանք, փորձեք որոշ խնայողություններ անել: Այսօր ֆինանսական բոլոր հարցերն արժե լրջորեն ծանրութեթև անել:

Խեցգետին: Իրադարձություններով հագեցած,անմոռանալի օր է սպասվում: Աստղերն այսօր ձեր կողմից են: Պահանջվում է միայն խնայել սեփական ուժերը, հանգամանքներին դեմ դուրս չգալ, այն դեպքերում, երբ ի զորու չեք որևէ բան փոխել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ սիրային: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են առաջին հայացքից սիրահարվել, զգացմունքները փոխադարձ կլինեն: Օրը հարմար է աշխատելու, նոր գործեր ձեռնարկելու համար: Կկարողանաք կենտրոնանալ և լուծումներ տալ բոլոր խնդիրներին: Ձեռք կբերեք նոր աջակիցներ: Ֆինանսական տեսանկյունից օրը բարեհաջող է:

Առյուծ: Առավոտյան կարող են որոշ հարցեր ծագել, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:Կփորձեք խելամիտ գտնվել, և անիմաստ խնդիրներ չստեղծել թե ձեր և թե շրջապատի համար: Սակայն բոլոր  ջանքերն ապարդյուն կանցնեն, իսկ մեղավորը ոչ այնքան հանգամանքներն են, որքան հակառակորդները: Օրվա երկրորդ կեսն առավել հաջող կդասավորվի: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, նոր կապեր, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Բարձրաշխարհիկ միջոցառումները տրամադրություն կբարձրացնեն,գնումները կզվարճացնեն:

Կույս: Այսօր ֆինանսական կորուստների, մասնագտական ձախողումների վտանգը մեծ է: Այն կարող է հանգեցնել եկամտի կրճատման: Պետք է առավել զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ամեն տեսակ խոսակցությունները, բամբասանքները կարող են լուրջ վնաս հասցնել: Նպատակահարմար օր է ընկերական, ոչ պաշտոնական շփումների համար: Կարող եք հանդիպել նրանց, ում վաղուց չեք տեսել: Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում: Գիտեք, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ:

Կշեռք: Այսօր ձեզ համար խնդիրներ չեք ստեղծի: Օրվա սկզբից դրական կտրամադրվեք, կպահպանեք լավատեսությունը, հոգեկան հավասարակշռությունը, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գնահատեք դրանք  հանգիստ, առանց շտապելու: Փորձեք առաջնորդվել առողջ դատողությամբ, այլ ոչ թե հույզերով: Թեև տանը հնարավոր են մանր անախորժություններ, մտերիմների հետ լավ հարաբերությունները կպահպանվեն: Երեկոյան միջոցառումների մասնակցեք: Դրական լիցքեր կստանաք թե բարձրաշխարհիկ հավաքույթներից, և թե ընկերական խնջույքներից:

Կարիճ: Կարող են լուրջ խնդիրներ ծագել նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր անվերջ ներքին և արտաքին պայքարի մեջ են: Այսօր փորձեք դուրս գալ սովորական դարձած այդ հոգևիճակից: Լավատեսորեն տրամադրվեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Հարաբերություններում ճկուն եղեք, հարկ եղած դեպքում կարող եք զիջումների գնալ, այսօր դա ձեր օգտին է: Ֆիզիկական աշխատանք կատարելիս, մարզվելիս զգույշ եղեք, քանզի վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք  նաև մարտարվեստի պարապմունքներից:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի, սակայն հետագա ընթացքը հիմնականում կախված կլինի ձեր կայացրած որոշումներից: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան  գործնական ոլորտում որոշ դրական փոփոխություններ կատարել,ամրապնդել մասնագիտական դիրքերը, ինչպես նաև ստիպել շրջապատին մոռանալ անցյալում թույլ տված սխալները: Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Անկեղծ հաճոյախոսություններ կլսեք: Երեկոյան կարող եք լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն, կկարողանաք գլուխ հանել դրանցից, նաև շահույթ ստանալ, նոր հեռանկարային կապեր հաստատել: Այսօր ձեզնից շատ բան չի պահանջվի: Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանեք, եթե իրադարձություններն արագ են փոփոխվում և չեք հասցնում ծրագրեր կազմել, ապա իմպրովիզների դիմեք: Նշանի շատ ներկայացուցիչների համար երեկոն հրաշալի կդասավորվի: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ անկեղծ մարդկանց հետ: Փորձեք ժամանակ հատկացնել մտերիմներին, նրանք ձեր ուշադրությոն կարիքը շատ ունեն:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Գործնական եք տրամադրված, ընձեռնված ոչ մի հնարավորություն ձեռքից բաց չեք թողնի: Լավ տպավորությոն կթողնեք բոլոր նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Ազդիցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է ընտրության առջև կանգնեք, լավ մտածեք, թե որն ընտրել՝  կարիերան, թե անձնական երջանկությունը: Հրաշալի օր է առք ու վաճառքի հետ կապված գործարքներ կնքելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:Երեկոյան զբոսնեք, լիցքաթափվեք, մոռացության տվեք բոլոր խնդիրները:

Ձկներ: Հրաշալի օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Գումար վաստակելու, շահեկան գործարքներ կնքելու հնարավուրություն կունենաք: Կաջակցեն բոլոր նրանք, ում երբևէ օգնել եք: Ցանկացած հարցում կարող եք ապավինել մտերիմներին, վերջիններս միշտ ձեր կողմից են: Ուղևորություններն առավել լավ կդասավորվեն և անմոռանալի կդառնան, եթե սիրելին ընկերակցի ձեզ: Հնարավոր են հաճելի զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, սիրո խոստովանություններ, որոնք լիովին կփոխեն ձեր կյանքը: 

Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ