ԱՄՆ արևելյան ափի լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են ՀՀ Նախագահի այցին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՄՆ արևելյան ափի լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուշադրության կենտրոնում են Նախագահ Սարգսյանի այցը Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի (Old North Church), որպես Հայաստանի ղեկավարը ներկա է էկումենիկ երկր պագության արարողությանը: Հին հյուսիսային եկեղեցին Բոստոնի տարածքում կանգուն մնացած ամենահին եկեղեցին է:
Ծրագրվում է, որ Սերժ Սարգսյանը կայցելի նաև Բոստոնի Հայկական ժառանգության պուրակ (Armenian Heritage Park), որտեղ ծաղկեպսակ կդնի հուշարձանի մոտ` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի:
Մարտի 28-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մասաչուսեթսնահանգում Սերժ Սարգսյանն այցելել էր հայաշատ Ուոթերթաուն քաղաք: Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը ՀՀ նախագահըեղել էր նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում:
Աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կլինի նաև Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի Միջուկային անվտանգությանգագաթնաժողովին:
Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հին Հյուսիսային Անգլիկան եկեղեցի



