ԱՊՀ-ում հաստատել են կառավարությունների ղեկավարների խորհրդի հունիսի 7-ի նիստի նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարտի 29-ին Մինսկում հաստատել են ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հունիսի 7-ին պլանավորվում Է անցկացնել Բիշքեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Մինսկում ԱՊՀ-ի կենտրոնակայանում տեղի Է ունեցել Համագործակցությանի երկրների մշտական ներկայացուցիչների նիստը:
Օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են առեւտրի, ինովացիաների, ԷլեկտրաԷներգետիկայի, քիմիական արդյունաբերության, աշխարհատարածական տեղեկատվության փոխանակման, առողջապահության, մշակույթի բնագավառներում ԱՊՀ-ի երկրների համագործակցությանը: Մի շարք փաստաթղթեր նվիրված են տարբեր ոլորտներում ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպությունների ստեղծմանը: Ավանդաբար կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության հարցերը:
Բացի այդ, մշտական ներկայացուցիչները քննարկել են ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի տեղեկատվությունը անվտանգության ոլորտում հանրակցության երկրների համագործակցության 2015 թվականի ծրագրերի կատարման վերաբերյալ:



