Սեյրան Օհանյանի պաշտոնանկության մասին տեղեկություները կեղծ են. պաշտոնական տեղեկատվություն
ՔԱՂԱՔԱԿԱՆOrer.am-ը գրում է.
Այսօր մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մոտ ժամանակներս փոխարինելու է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Թե որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, Orer.am-ը ճշտեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով նշեց. «Նման բան գոյություն չունի. շրջանառվող լուրերը կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը, եւ, ընդհանրապես, նշանակումները լինում են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: Պաշտպանության նախարարությունը պաշտոնանկություններ անելու եւ նոր նախարար նշանակելու լիազորություններ չունի: Դրանք հերթական հերյուրանքներն են Սեյրան Օհանյանի անվան շուրջ»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



