Հայ տղամարդիկ թույլ չեն տալիս, որ hայ աղջիկները ծառայեն բանակում. Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայ տղամարդիկ թույլ չեն տալիս, որպեսզի hայ աղջիկները ծառայեն Հայկական բանակում: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։
Այնուամենայնիվ, հայ տղամարդիկ «մի քիչ ճիշտ են մտածում», քանի որ որքան արագ հաղթահարվեն առկա դեմոգրաֆիկ խնդիրները, այնքան երկիրը հզոր կլինի։
«Այժմ մենք ունենք լավ պատրաստված աղջիկ դիպուկահարներ, ունենք աղջիկներ, որոնք ծառայում են հատուկ ստորաբաժանումներում, 3 աղջիկ ռազմական բարձրագույն հաստատություն է ավարտել, 11-ն էլ այժմ սովորում են»,-ասաց նա:
ՀՀ ՊՆ նախարարը նաև նշեց, որ Հայոց բանակը պատրաստ է հայրենիքը պաշտպանել և այսօր թե ԼՂ տարածքը, և թե Հայաստանի սահմանները վերահսկվում են հայկական ստորաբաժանումների կողմից։ Նա նշեց, որ 2014 թվականը հայոց բանակի համար եղել է ձեռքբերումների տարի:



