Նորահարսը հագել է տատի հարսանյաց զգեստը՝ հրաժարվելով իր թանկարժեք շորից
ՖՈՏՈ
Նորահարսի ցանկությունն օրենք է:
Բրիտանուհի Քոնի Բելը իր կյանքի ամենակարեւոր, հիշարժան եւ նշանակալից օրվան պատրաստվելիս կտրուկ որոշում է կայացնել: Նա հրաժարավել է հագնել իր 1000 ֆունտ ստերլինգ արժողության հարսանեկան նոր զգեստը՝ տեսնելով տատի՝ Մարգարեթ Ուայթի 50 տարեկան ծաղկավոր եւ ժանյակազարդ շորը:
21-ամյա աղջիկը պարզապես «սիրահարվել է» տատիկի՝ 50 տարվա վաղեմություն ունեցող զգեստին, որը Ուայթի շքեղ տեսքն ապահովել է հեռավոր 1966-ին:
«Հենց նա տեսավ զգեստը, միանգամից փորձեց այն եւ շատ հավանեց: Մայրս զգեստը գնել է 50 ֆունտ ստերլինգով, եւ այն հիանալի վիճակում էր: Պարզապես Քոնիի հարսանիքից երկու շաբաթ առաջ քիմմաքրման տվեցինք: Մենք ձեւափոխությունների ժամանակ նույնիսկ չունեինք: Եվ նա այդ զգեստով անկրկնելի էր: Ամեն ինչ այնքան յուրահատուկ էր եւ այնքան խորհրդանշական»,- DailyMail-ին պատմել է նորահարսի մայրը:
Ի դեպ, մյուս զգեստը, որը Բելը նախապես որոշել էր հագնել, պահարանում «անգործ» չի մնացել: Աղջիկն այն հագել է երեկոյան, երբ արդեն երեկույթի հանդիսավոր մասն ավարտվել էր:
Այո, լավագույն նորը մոռացված հինն է:
Բելը`տատի եւ պապի հետ
Պատրաստեց՝ Յանա




















































