Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 251 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի 13 նահանգներում միաժամանակ սկսված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 251 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայում իրականացված ահաբեկչություններից հետո իրավապահ մարմինների կողմից նախաձեռնած գործողություններն ուղղված են եղել ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազամակերպության և երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:
Միայն Ստամբուլում գործողություններին մասնակցել է 5 հազար ոստիկան: Այստեղ ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկի հետ բախում է տեղի ունեցել, որի հետևանքով կասկածյալը սպանվել է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



