«4+4+4» ձեւաչափով քննարկումները փակ են լինելու. Իշխանության մասնակիցները հայտնի են.«Չորրորդ իշխանություն»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարտի 30-ից Ազգային ժողովում կմեկնարկեն «4+4+4» ձեւաչափով քննարկումները: Քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակությունից: Այն փակ է լինելու լրագրողների համար:
Իշխանությունից կմասնակցեն ՍԴ ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը եւ Հովհաննես Սահակյանը: Ընդդիմությունից ներկայացուցիչներ կլինեն ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններից: Իշխանության ճակատից կլինի նաեւ դաշնակցական ներկայացուցիչ:
Քաղաքացիական հասարակությունից կլինեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը եւ իրավապաշտպան Արտակ Զենյալյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



