Գաղտնիքները բացահայտվում են․ ահա թե որ հայտնի հաղորդավարուհու հետ է ժամանակին հանդիպել Դմիտրի Նագիեւը (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Այս երկուսը ներկայումս հայտնի հաղորդավարներ են, երկուսն էլ Ռուսաստանի Առաջին ալիքում են։ Սակայն ով կմտածեր, որ նրանք ժամանակին սիրեկաններ են եղել։ Հեռավոր 80-ականներին Դմիտրի Նագիեւը բուռն սիրավեպ է ունեցել Լարիսա Գուզեեւայի հետ։ Ընդ որում, այն ժամանակ Գուզեեւան արդեն հայտնի դերասանուհի էր, Նագիեւը՝ անհայտ ուսանող։ Հարկ է նշել նաեւ, որ Նագիեւն այն ժամանակ ամուսնացած էր, սակայն այդ փաստը նրան չխանգարեց հանդիպել իրենից տարիքով մեծ Գուզեեւայի հետ։
Այդ շրջանում Գուզեեւայի ամուսինը մահացավ, եւ Նագիեւը դարձավ նրա փրկությունը։ Միությունը, սակայն, երկար չտեւեց։ Նագիեւը հիշեց, որ կին ունի եւ վերադարձավ նրա մոտ։ Գուզեեւան եւս երկար չտխրեց՝ ամուսնացավ երկրորդ անգամ։
Զույգն իրենց սիրավեպը երկար տարիներ խնամքով թաքցրել է, ոչ ոք այդ մասին չգիտեր։ Եւ միայն հիմա Գուզեեւան պատմել է այդ մասին՝ ասելով, որ դա իրենց չի խանգարել լավ ընկերներ ու գործընկերներ մնալ։
Պատրաստեց Past.am-ը։




















































