Անհավանական հարսանիք․ զույգն ամուսնացել է սառցաբեկորի ներսում (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Բրիտանացիներ Էնտոնի Լին եւ Մերի Ջոնս-Լին իրենց հարսանիքն արել են հսկայական սառցաբեկորի ներսում։ Դա Իսլանդիայի երկրորդ ամենամեծ սառցաբեկորն է։
Յուրօրինակ հարսանիքի արժողությունը եղել է 12,7 հազար դոլար, այդ թվում՝ դեպի Իսլանդիա եւ հակառակը տոմսերի արժեքը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել երկրից 40 մետր ներքեւ խորության վրա՝ -2 ջերմաստիճանին։ Յուրօրինակ հարսանիքին ներկա է եղել 19 հոգի։
41-ամյա Էնտոնին եւ 36-ամյա Մերին ամուսնացել է կապույտ, փոքրիկ մատուռում, որը հենց սառցաբեկորի ներսում է։ «Մենք սիրահարվեցինք Իսլանդիային ու այստեղ ապրող մարդկանց, երբ 2013-ին առաջին անգամ եկանք այստեղ։ Մենք արդեն հստակ գիտեինք, թե որտեղ ենք ամուսնանալու»,- ասել է փեսացուն։ Չնայած սառը եղանակին՝ նորապսակները հարսանեկան զգեստներով են եղել։
Պատրաստեց Past.am-ը։




















































