Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցիկ ունքեր ունենալու գաղտնիքը

ԼԱՅՖ

Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել ունքերին մեծ ուշադրություն դարձնելը: Հին Եգիպտոսում ունքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար: 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ ունքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Այսօր ավելի շատ ընդունված է ունքերի բնականին մոտ ձեւերը: 

Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված ունքերի եւ թարթիչների: Ճիշտ ձեւով խնամված ունքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգեւում: Ունքերը եւս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է ունքերը եւս մաքրել, քանի որ օրվա ընթացքում ունքերի մեջ շատ փոշի է հավաքվում: Խնամքի համար ստեղծված առաջին եւ կարեւոր պարագան խոզանակն է, որը շատ նման է ատամի խոզանակին: Դրանով սանրում են ունքերը: Շատ օգտակար է ունքերը սանրելուց առաջ խոզանակը մտցնել գերչակի կամ ձիթապտղի ձեթի մեջ: Դրանք նպաստում են ունքերի մազերի խտացմանը, ամրացմանը եւ ունքերին հատուկ փայլ են հաղորդում: Ունքերը սանրելիս պետք է հիշել, որ շարժումները նախ պետք է լինեն ունքերի բնական ուղղվածությանը հակառակ, ապա` համընթաց: Ունքերի ձեւավորման համար օգտագործվում է բոլորիս լավ հայտնի ունելին: Այն գործածելուց առաջ պետք է ախտահարել ինչպես գործիքը, այնպես էլ` ունքերն ու ձեռքերը: 

Բնական ունքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր պայմաններ: Ունքերի ձեւը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջեւ եղած հեռավորությունը 3 սմ է: Եթե ունքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել ունքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Ունքերի գույնը պետք է մազերի գույնից 1 տոն բաց լինի: Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սեւ մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Ունքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում: 

Ունքերի ձեւը հաճախ փոփոխվում է` կախված նորաձեւության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույների եւ այլն: Սակայն պետք չէ կուրորեն հետեւել նորաձեւության թելադրանքին, քանի որ ունքերը պետք է բնական տեսք ունենան եւ համապատասխանեն դեմքի ձեւին: 

Փոքր աչքերն ավելի մեծ կթվան, եթե ունքերի գիծը մատիտի օգնությամբ երկարացվի, իսկ դրանց միջեւ ընկած տարածությունը մեծացվի` քթարմատի մոտ աճող ունքերը հեռացնելու միջոցով: 

Եթե աչքերն իրար չափազանց մոտ են տեղակայված, դրանց միջեւ տարածությունն ավելի մեծ կթվա, եթե ունքերն իրարից ավելի հեռու լինեն, այսինքն՝ դա եւս կատարվում է քթարմատի մոտ աճող մազերը հեռացնելով: Ունքերի միջեւ հեռավորության մեծացման միջոցով ապահովվում է նաեւ դեմքի առավել երիտասարդ տեսքը: Այս դեպքում ունքերի միջեւ ընկած լայնությունը փոխելու կարիք չկա: 

Երկարավուն դեմքին ավելի հարմար են ուղիղ ունքերը: 

Եռանկյունաձեւ դեմքը գեղեցկացնում են փոքր-ինչ բարձրացված եւ կորավուն ունքերը:

Օվալաձեւ դեմքին առավելապես սազում են աղեղնաձեւ ունքերը:

Քառակուսի ձեւ ունեցող դեմքն անհամեմատ նրբացնում են երկար, բարձր ունքերը, որոնց կարելի է թեթեւ կորություն հաղորդել: 

Կլոր դեմքին հարմար են վեր բարձրացված եւ ծայրերում մի փոքր կորացված ունքերը:

Իսկ ամեն դեպքում գեղեցիկ ունքեր ունենալու համար հարկավոր է ճիշտ սահմանել դրանց սկիզբն ու վերջը:

«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները