Ալժիրում 12 զինծառայող է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլժիրում 12 զինծառայող է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին, աղետը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում: Այլ մանրամասներ չեն նշվում:
Մինչդեռ ալժիրյան «Ահբար ալ Յաում»-ի տեղեկատվության համաձայն՝ Մի-171 փոխադրական ուղղաթիռը կործանվել է Ռեգանի շրջանում: Նախնական տվյալներով՝ օդանավի ընկնելու պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը: Ուղղաթիռում գտնվողներից երկուսը փրկվել են, բայց վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:-0-/31/ 11.07
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



