Ամուսնական կյանքի երեք սպառնալիք, որոնց քիչ են ուշադրություն դարձնում
ԼԱՅՖԸնտանիք կազմելը համարվում է կյանքի ամենապատասխանատու քայլերից մեկը, իսկ այն պահպանելը՝ ամենադժվարը:
Ահա երեք սպառնալիք, որոնց պետք է ուշադրություն դարձնել, եթե դուք ցանկանում եք պահպանել ձեր երջանիկ ընտանիքը:
1. Մարդիկ կյանքի ընթացքում փոխվում են և դա բնական է, չպետք է կողակցից ակնկալել, որ նա ամբողջ կյանքում մնալու է այնպիսին, ինչպես ձեր ամուսնական կյանքի առաջին մի քանի տարիներին:
2. Բոլորս ունենք տարբեր մանկական բարդույթներ և վախեր, սակայն պետք է գիտակցել, որ դրանք իրականում մեր ներքին խնդիրներներն են և դրանում մեղավոր չէ մեր կողակիցը: Ուստի նրան մեղադրելու փոխարեն ուղղակի պետք է սովորել հասկանալ ինքներս մեզ:
3. Շատ հաճախ ընտանեկան կյանքում զույգերը ավելի շատ ուշադրություն են հատկացնում իրենց երեխաներին, քան նրանց ում շնորհիվ իրենց կյանքում կան այդ երեխաները: Երջանիկ ընտանեկան կյանքի գրավականներից մեկն այն է, որ զույգերը փորձեն հավասար ուշադրություն հատկացնեն իրենց ընտանիքի բոլոր անդամներին:



