«Քանի որ ոչ ոք չհաղթեց, մենք Նեյմարի հետ հավասարապես կվճարենք բուրգերների համար». Լուիս Սուարես
ՍՊՈՐՏՆեյմարը և Սուարեսը լուծեցին գրազի հարցը, որը բռնել էին իրենց ազգային հավաքականների խաղից առաջ: Նա, ում թիմը պարտվեր, պետք է վճարեր «Բարսելոնայի իր խաղընկերոջ բուրգերների համար: Բայց, Բրազիլիա-Ուրուգվայ խաղն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:
«Քանի որ ոչ ոք չհաղթեց, Նեյը և ես հավասարապես կվճարենք բուրգերների համար և միասին կուտենք»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Sport-ը:
Այդ խաղում Սուարեսը գոլ խփեց 48-րդ րոպեին և հավասարեցրեց հաշիվը:
Հարավային Ամերիկայում ընտրական մրցաշարի մրցաշարային աղյուսակում Ուրուգվայը 5 խաղից հետո հավաքելով 10 միավոր, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Բրազիլիան 8 միավորով 3-րդն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



