Արցախի նախագահը Մարտունիում ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ կազմակերպված մրցույթ-փառատոնին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Մարտունի քաղաք և Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ներկա է գտնվել նաև քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական մրցույթ-փառատոնին:
Բակո Սահակյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն ունի ազգային ավանդույթների պահպանման և շրջկենտրոններում մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



