Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կլինի Հայաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևնապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան`մասնակցելու Եվրասիականմիջկառավարական խորհրդի հերթականնիստին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը`այդ մասին հաղորդում է ՌԴկառավարության պաշտոնական կայքը:
«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:
Ապրիլի 8-ին Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերական խնդիրներին առնչվող հարցեր:



