Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարմազանովը հավատում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչում

ՍՊՈՐՏ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավատում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ունի բոլոր հնարավորությունները աշխարհի 2018թ. առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար: «Ես հավատում եմ, որ մեր թիմը կարող է հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Ես բոլորին էլ խորհուրդ եմ տալիս հավաÕ �ալ դրան, այլ ոչ թե մի փոքր պարտությունից հիասթափվել: Ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում ծնողներ ունի: Երբ մենք հաղթում ենք, բոլորը հաղթանակի տերն են, իսկ երբ պարտվում ենք բոլորը հիշում են միայն գլխավոր մարզչին և ֆեդերացիայի նախագահին: Մենք բոլորս պետք է միասնական լինենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ մարտի 25-ին կայացած Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը ցույց է տվել, որ Հայաստանն ունի հեռանկարային հավաքական: «Հիմա Եվրոպայում թույլ թիմեր չկան: Սա 1960թվականը չէ, որ 8:0, 7:0 հաշիվներ գրանցվեն: Եթե նայեք, այն ժամանակներում Երևանի «Արարատ»-ը Կիպրոսի թիմին 9:0 հաղթում էր: Այսօր կա նման եվրոպական թիմ, որ նման հաշվով հաղթի: Հիմա նույնիսկ «Ռեալ Մադրիդ»-ը չի կարող Կիպրոսի թիմին 9:0 հաշվով հաղթել: Ֆուտբոլը շատ է զարգացել, թիմերի մակարդակները հավասարվել են: Եվրոպայում թույլ թիմեր չկան, և այդ իմաստով, եթե մենք անգամ չհաÕ �տնվենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում,  պետք չէ ասել, որ մենք ձախողվել ենք: Մեր խմբում ո՞րն է թույլ թիմ: Սկսած Ղազախստանից՝ բոլորն էլ ուժեղ թիմեր են: Ռումինիա՞ն է թույլ թիմ, թե՞ Լեհաստանը: Չկան թույլ թիմեր: Այսինքն, ամեն ինչ կախված է մեր ֆուտբոլիստների տեխնիկական ֆունկցիոնալ պատրաստվածությունից ու հոգեբանական վիճակից»,- ընդգծեց Էդուարդ 
Շարմազանովը:  

ԱԺ փոխնախագահը խոսեց նաև Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման մասին: «Ես կարծում եմ, որ լավ ու հետաքրքիր խաղ էր: Կարող ենք ասել, որ Վարուժան Սուքիասյանը թիմի խաղում հետաքրքիր նորամուծություններ մտցրեց: Գոռ Մալաքյանը և Դավիթ Մանոյանը շատ լավ խաղացին հենակետային կիսապաշտպանի գոտում: Հետաքրքրիր էր Տիգրան Բարսեղյանի խաղը, ով 10 րոպե խաղաց, բայց երևաց, որ գրագետ ֆուտբոլիստ է: Հարոյանն ու Անդոնյանը շատ լավ խաղացին: Կարևորն այն է, որ շատ կոպիտ սխալներ թույլ չտվեցին: Նաև դարպասապահը լավ խաղաց: Ինձ համար այս խաղում հետաքրքրիր նորամուծուÕ �յուն էր հենակետային կիսապաշտպանի դիրքում Մանոյան-Մալաքյան զույգի համակցումը և դարպասապահի լավ խաղը»,- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ Բելառուսի հետ խաղում չի՞ զգացվել Յուրա Մովսիսյանի, Ռոբերտ Արզումանյանի և Գևորգ Կասպարովի բացակայությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես շատ բարձր եմ գնահատում թե Յուրայի, թե Կասպարովի, թե Ռոբերտ Արզումանյանի ծառայությունները մեր հավաքականին: Սակայն մարզիչն է որոշում՝ ում բերի հավաքական: Եվ նաև մենք ունեցել ենք խաղեր, երբ խաղացել ենք մարտական կազմով և պարտվել ենք տարբեր թիմերի: Այստեղ կարևոր է նոր էջից սկսել: Ես Վարուժան Սուքիասյանին նաև որպես ֆուտբոլիստ եմ շատ լավ հիշում: Վարուժան Սուքիասյանը լավ, գրագետ մարզիչ է: Նա նախկինում էլ մարզել է Հայաստանի հավաքականը: Ես շատ լավ ծանոթ եմ նաև նրա մարդկային որակներին: Այստեղ հոգեբանական խնդիր կա, և ես համոզված եմ, որ Վարուժան Սուքիասյանը կկարողանա մեր թիմին համախմբել, որովհետև նա երկար տարիներ խաղացել է, եղել է «Կոտայք» ակումբի ավագը և շատ լավ գիտի ֆուտբոլիստի հոգեբանությունը: Ես՝ որպես ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող մարդ, կարող եմ ասել, որ երեկ մեր թիմի խաղում ձեռագիր կար: Օրինակ, ես չէի սպասում, որ երեկ Սարկիսովը աջ եզրում կխաղար Օզբիլիսի փոխարեն, բայց նա լավ խաղաց: Մանուչարյանը շատ լավ խաղաց առաջ քաշ ված հարձակվողի դիրքում: Մխիթարյանի խաղը հետաքրքրիր էր: Կարևորն այն է, որ խաղի մեջ որակ կար, մնում է, որ տղաները համախմբվեն և նորմալ խաղան»:

Մարտի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ազգային թիմի դեմ: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով՝ չնայած որ հատկապես երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Բելառուսի դեմ ընկերական հանդիպումն առաջինն էր Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստվել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին, որը մեկնարկելու է ընթացիկ տարվա սÕ �պտեմբերին: Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Ղազախստանի, Դանիայի և Մոնտենեգրոյի ազգային ընտրանիները:

Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք Չալաբյան