Ամեն երեխա պետք է անհոգ մանկություն ունենա. Լիլիթ Մուրադյան
ՖՈՏՈ
Երեկ՝ մարտի 25-ին, տեղի է ունեցել «Բոլորը մեկի համար» խորագրով նորաձեւության ցուցադրությանը։ Պոդյումի վրա նորաձեւ լուքեր են ներկայացրել ոչ թե մոդելները, այլ հաշմանդամություն ունեցող անձիք՝ հայտնի մարդկանց հետ:
Միջոցառման, որի գոյացած ամբողջ հասույթը ուղղվելու է 5-ամյա Հայկ Ներսեսյանի վիրահատությանը, հյուրերի թվում էին նաեւ հայտնի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը: Այսօր Լիլիթը Facebook-յան իր էջում հրապարակել է NEWS.am STYLE–ի ֆիքսած կադրերից մեկը:
«Աշխարհ եկած ամեն մի երեխա իրավունք ունի և պետք է, որ ունենա անհոգ մանկություն, մենք պարտավոր ենք ստեղծել նրանց համար միջավայր, որտեղ նրանք կլինեն հավասար։ Այս երեխաներից և ոչ մեկը չունի սահմանափակ կարողություն, սահմանափակ են մեր կարողությունները, որ չենք ընդունում և չենք տեսնում նրանց ներսում ապրող անսահման սերը կյանքի նկատմամբ։ Այդ սերը կօգնի գտնել իրենց տեղը կյանքում և կօգնի լինել հասարակության լիարժեք անդամ»,-գրել է նորաթուխ մայրիկը:
Ի դեպ, Լիլիթը, որը վերջերս է լույս աշխարհ բերել իր առաջնեկին, բավականին արագ վերականգնել է գեղեցիկ կազմվածքը:




















































