Երուսաղեմի երեք եկեղեցիները կֆինանսավորեն Քրիստոսի գերեզմանի վերակառուցումը
ՄՇԱԿՈՒՅԹՍուրբ հողիեկեղեցիները մի քանի շաբաթից կսկսեն ՀիսուսՔրիստոսի գերեզմանի վերակառուցմանաշխատանքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է La Stampa-ն:
Մարմարե սալիկներով գերեզմանը տասնամյակներ շարունակ հիմնանորոգման չի ենթարկվել` ընդունելով օրական հազարավոր ուխտավորների ու զբոսաշրջիկների: Փոխարինվելու են գերեզմանի սալիկների միայն ջարդված և փլված մասերը, մնացած հատվածները կմշակվեն, մարմարե բեկորները պահող կառույցը կամրացվի: Մատուռը կապամոնտաժվի և կվերականգնվի նախկին տեսքով:
Աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու են Սուրբ հողի երեք հիմնական եկեղեցիները` Հայ առաքելական, Հույն Ուղղափառ և Կաթոլիկ: Միջոցներ կներգրավվեն պետական և մասնավոր հատվածից: Աշխատանքները կսկսվեն մայիսից և կավարտվեն 8 ամսում: Այդ ընթացքում Քրիստոսի գերեզմանը կշարունակի լինել բաց ծիսակատարությունների համար:
Հիսուսի գերեզմանը գտնվում է Հարության տաճարի կենտրոնում:



