Թխվածքաբլիթ «Շամպինիոն»
ԼԱՅՖԵրբեմն ցանկություն է առաջանում պատրաստել ձևով կամ համով արտասովոր ինչ-որ բան: Դրա համար գերազանց հարմար տարբերակ կլինի թխվածքաբլիթները շամպինիոնի տեսքով:
Բաղադրիչները.
1. Ալյուր – 300գ
2. Մարգարին – 100գ
3. Շաքարավազ – 120գ
4. Ձու – 1 հատ
5. Կրախմալ – 2 ճ/գ
6. Կակաո – 2 թ/գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Խորը տարայի մեջ լցնել մարգարինը և շաքարավազը, մի փոքր փափկեցնել: 
2. Ավելացնել ձուն և հարել` մինչև միասեռ զանգված ստանալը: 
3. Ավելացնել ալյուրը, կրախմալը և փխրեցուցիչը: Խմոր հունցել:
4. Խմորը փաթաթել թաղանթի մեջ և պահել սառնարանում 40 րոպե: 
5. Խմորից ձևավորել ընկույզի չափի գնդիկներ և շարել տապակի վրա: 
6. Դատարկ շշի բերանը թաթախել կակաոյի մեջ և սեղմել գնդիկներն այնպես, որպեսզի ընդունեն սնկի տեսք: 
7. Թխել 20 րոպե` 180 աստիճան ջեռոցում:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



