Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է. Սերժ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապե տության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ Նախագահն այնուհետև դիտել է տոնական մշակութային ծրագիրը:

Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու կապակցությամբ: Արժանավորներին գտնելու, գնահատելու և խրախուսելու գործն անչափ կարևոր է յուրաքանչյուր հասարակության համար:
Կարևոր է, քանի որ մենք այդպիսով հնարավորություն ենք ստանում երախտագիտություն հայտնելու կատարված աշխատանքի համար, քանի որ ի հայտ են գալիս ընդօրինակման արժանի մարդիկ, ում նվիրումը և ջանքն աննկատ և անարդյունք չեն անցնում: Կարևոր է, քանի որ այն, վերջիվերջո, նաև խրախուսում է ձեզ, սիրելի՛ գործընկերներ, որպեսզի ձեռք բերված դափնիներով չբավարարվեք և կանգ չառնենք: Կարծում եմ՝ լուրջ խորհուրդ ունի այն փաստը, որ դուք պետական բարձր պարգևներ ստանում եք հենց այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ և ստանում եք հենց այստեղ՝ Սարդարապ ատում, որն ակնառու վկայությունն է մեր ժողովրդի հերոսական ոգու ու պայքարելու կամքի, ապրելու ու վերածնվելու մեր կարողության և օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության։

Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այսուհետ ավելի մեծ նվիրումով և ավյունով է լծվելու մեր օջախը շենացնելու, մեր թերությունները շտկելու և ավելի լավ Հայաստան կառուցելու՝ բոլորիս ընդհանուր գործին: Նաև խորապես համոզված եմ, որ մեծ և փոքր գործեր չեն լինում. սիրով կատարված աշխատանքն իսկական երջանկություն է: Դուք արդեն շատ լուրջ ճանապարհ եք անցել այսօր Սարդարապատ հասնելու համար: Հուսով եմ, որ ոչ միայն կանգ չեք առնելու, այլև ճանապարհ եք հարթելու ուրիշների համար, նեցուկ եք կանգնելու այլ մարդկանց նախաձեռնություններին և գաղափարներին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և մաղթում հաջողություններ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:

Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգևորականը: Եվ կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականության ստեղծմամբ՝ պատմական Հայաստանի վերջին հատվածը փրկության ափ դարձնելով հարյուր հազարավոր որբերի և գաղթականների համար։

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանք մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ:

Պետք է հաշվի առնել ևս մի կարևոր հանգամանք. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։ Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Բայց նրան վիճակված էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։

Մեր առաջին հանրապետության պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և օրհներգը այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են: Մենք ճամփորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսվել է 1918 թվականի մայիսի 28-ին:
Սակայն խորհրդանիշներից ավելի կարևոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալներն են.

1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։

2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ։

3. Հայաստան Հանրապետությունը սոցիալական պետություն է։

Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում։

Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին մայիսի 28-ը:

Փա՛ռք Հայաստանի առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա և ապագա Հայաստանի»:

 

 

Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Fox News Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասինJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով84 տարեկան հասկաում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Չուրսինան Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Պուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՈղբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիայինՔվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին