Հնդկաստանի հյուսիսում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը, զոհվել է 30 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւղևորատար ավտոբուսի գետն ընկելու հետևանքով Հնդկաստանի հյուսիսում զոհվել է 30 մարդ և վիրավոր է 22-ը: Այդ մասին հաղորդել է Indian Express կայքը:
Վթարը տեղի է ունեցել Քուլլու շրջանում, որտեղ ներկայումս անձրևների շրջանն է և անձրևները ջրածածկ են դարձրել ճանապարհների մի մասը: Վթարի պատճառը դեռ չի պարզաբանվում:
Հնդկաստանը գերազանցում է մնացած բոլոր երկրներին ճանապարհատրանսպորտային վթարների թվով: Միայն 2014թ-ի ընթացքում ճանապարհներին տեղի ունեցած վթարները խլել են 141 հազար մարդու կյանք: Հնդկաստանում վթարների ամենատարածված պատճառը արագությունն է՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



