Սպիտակի քաղաքապետն ու Լոռու փոխմարզպետը՝ մրցակիցներ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱպրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կլինեն Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
Համայնքապետի թեկնածուներն ի սկզբանե չորսն են եղել: Եվ հատկանշական է, որ այս թեկնածուներից երկուսը նույն անուն-ազգանունն ունեն՝ Սպիտակի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գագիկ Հենրիկի Սահակյանը եւ կրկին ՀՀԿ-ական Գագիկ Ալբերտի Սահակյանը: Մյուս երկու թեկնածուներն էլ Լոռու փոխմարզպետ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանն ու անկուսակցական Ռոբերտ Աղումյանն են: Վերջինս իր փաստաթղթերը հետ է վերցրել, իսկ Գագիկ Ալբերտի Սահակյանի թեկնածության գրանցումն էլ մերժվել է:
Այս պահին ընտրապայքարում մնացել են Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Լոռու փախմարզպետ Վանիկ Ասատրյանը:
Թե ո՞վ կզբաղեցնի Սպիտակի քաղաքապետի պաշտոնը, ցույց կտա ժամանակը, բայց արդեն իսկ պարզ է, որ ընտրությունները բավական ինտրիգային մթնոլորտում կընթանան:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



