5 տարեկան երեխան փրկել է մոր կյանքը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակչուհի 34-ամյա Տրեյսի Անդերվալդը իրենց բակի լողավազանում լողում էր, երբ հանկարծ նրա մոտ սրտի նոպա սկսվեց։ Այնտեղ էր նաեւ նրա 5 տարեկան դուստրը՝ Էլիսոնը։ Աղջիկը խուճապի չմատնվեց ու անմիջապես նետվեց լողավազան՝ մորը փրկելու։
Բակում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Էլիսոնը մոր գլուխը բարձրացնում, որպեսզի նա չխեղդվի ու նրան տանում դեպի լողավազանի ծայրը։
«Նա շատ ծանր էր, ես միայն գլուխը կարողացա բարձրացնեմ։ Հետո տանեցիները հասան ու օգնեցին նրան ջրից հանել»,- պատմել է փոքրիկը։
Կնոջ բարեկամները նրան անմիջապես հիվանդանոց են հասցրել, բժիշկները պարզել են, որ նրա մոտ լուրջ խնդիր չկա։ Բայց եթե փոքրիկը ժամանակին չհասներ, կինը կխեղդվեր ու կմահանար։ Տրեյսին պատմել է, որ իր դուստրը դեռ 2 տարեկանում է լողալ սովորել։
Պատրաստեց Past.am-ը:



