Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար այդ հարցում ահել-ջահել կապ չունի. Արսեն Սաֆարյանը՝ երիտասարդ երգահանների ու ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում ոչ այնքան ակտիվ բեմական գործունեություն ծավալող երգիչ Արսեն Սաֆարյանն այս պահին որպես ժյուրի է ներկայանում «Շանթ» Հ/Կ-ի «Պրեմիերա» նախագծում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է նոր սերնդի նկատմամբ իր կարծիքների, առաջիկայում սպասվելիք ծրագրերի եւ այսօրվա հայկական երգարվեսի մասին:

-Արսեն երկար ժամանակ էր, Ձեզ էկրաններին չէինք տեսնում, իսկ հիմա ժյուրիի կարգավիճակում եք ներկայանում, ինչպե՞ս ընդունեցիք առաջարկը:

- Այո, առաջարկը սիրով ընդունեցի, քանի որ ըստ իս «Պրեմիերա» նախագիծն իր նշանակությամբ շատ կարեւոր է, այն հնարավորություն է տալիս թե սկսնակ, թե արդեն հայտնի հեղինակներին ներկայացնել իրենց երգերը: Նախագիծն ինքնին հետաքրքիր է, քանի որ նոր երգերը պետք է շունչ ստանան եւ նոր մարդիկ պետք է գնահատվեն:

-Արսեն, բայց հիմա միշտ չէ, որ ձեր սերնդակիցները հավանում են նոր սերունդներին, նրանցից հաճախ կարող ենք լսել, որ տաղանդները քիչ են:

-  Ես այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետներին: Իհարկե, կան անտաղանդ հեղինակներ ու կատարողներ, բաjց նրանց կողքին նաեւ իսկապես տաղանդավորներ: Կոնկրետ նախագծի շրջանակներում շատ լավ երգեր ենք ստացել, որոնք մեզ հաճելիորեն զարմացրել է: Ես այն տեսակներից չեմ, որ ասում են՝ «Դե մենք ուրիշ էինք», տաղանդներ միշտ են լինելու, ուրիշ հարց է, թե այս ոլորտն ուր է գնում:

-Հետաքրքիր է, իսկ դուք երիտասրադ երգահաններին վստահո՞ւմ եք:

-  Ինձ համար այդ հարցում ահել-ջահել կապ չունի, մինչեւ ականջս չլսի եւ ինքս չհավանեմ, նշանակություն չի ունենա, թե ով է գրել երգը: Միաժամանակ, իհարկե, կան անուններ, որոնց անունը լսելիս հասկանալի է դառնում, որ ինչ-որ գեղեցիկ ու արժեքավոր բան է գրվել, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի հեռու մնալ երիտասրադ ստեղծագորողներից, որոնց մեջ նոր շունչ կա:

-Հատկապես «Պրեմիերա»-ի շրջանակներում կան գուսանական երգերի հնչերանգներով երգեր, որպիսիք միշտ չէ, որ միանշանակ են ընդունվում, դուք ի՞նչ կարծիք ունեք:

-  «Պրեմիերա»-ում մի այդպիսի երգ կա, կոչվում է  «Ճար չունեմ», այն իմ ամենասիրելի երգն է. գուսանական հնչերանգներով, բայց նոր շնչով այդ երգն իսկապես շատ գեղեցիկ է ու զարմանում եմ, թե ինչպես կարելի է այն չհավանել: Խնդիրը երգերն աղավաղելու մեջ չէ, այլ թե ով ավելի մոտ կլինի իր արմատներին ու հայերեն կգրի. Այստեղ խոսքը լեզվի մասին չէ, առհասարակ հայերեն երգելն ու հայերեն գրելը շատ զգույշ երեւույթներ են, կարող են երգել հայերեն երգ, բայց ոչ մեղեդին լինի հայերեն, ոչ բովանդակությունը: Ինչ վերաբերում է հին գուսանական երգերի նոր կատարումներին, պետք է շեշտեմ, որ ես միշտ բնօրինակի կողմնակիցն եմ, քիչ է հաջողվում, որ հին երգերը նոր գործիքավորմամբ գեղեցիկ է այնքան, ինչքան բնօրինակի ժամանակ, այնուամենայնիվ այստեղ եւս բացառության սկզբունքը գործում է. իհարկե՝ հնարավոր են նաեւ լավ գործիքավորումներ, որոնք արդեն հայտնի երգերին նոր շունչ կարող են հաղորդել:

-Արսեն, որեւէ նախագծի մասնակցելիս՝ մասնակիցները մեծ հույսեր են կապում ժյուրիի հետ. ըստ Ձեզ՝ որքանո՞վ կարող է ժյուրին օգնել մասնակցին:

-  Ժյուրիից շատ բան է կախված, հատկապես սկզբնական ընտրության ժամանակ, որովհետեւ մենք ընտրել ենք բազմաթիվ երգերից ընդամենը մի քանիսը, ու եթե ժյուրին ճիշտ չվերաբերվի այդ երգերին ու սխալ ընտրություն անի, արդյունքում հեռուստադիտողը կլսի վատ ու անճաշակ երգեր: Որպես ժյուրի երբեւէ չեմ հետաքրքրվում այդ հեղինակն ինձ ընկեր է, բարեկամ, թե անծանոթ. ես փորձում եմ հնարավորինս անաչառ լինել: Կոնկրետ այս նախագծում շատ եմ կարեւորում ժյուրիի նշանակությունը, քանի որ մենք ենք ընտրում այն երգերը, որոնք հետո պետք է լսի հեռուստադիտողը, բայց այս հարցում օգնում է այն փաստը, որ մենք՝ ժյուրիների չորս անդամներս, իրենց ճաշակով ու ընկալումներով շատ տարբեր ենք միմյանցից, այդպես կարողանում ենք բազմաժանրություն ապահովել: Մենք քննարկում ենք, թեկուզեւ առողջ վիճաբանությամբ ընտրում ենք երգեր, որոնք վաղը հանրային կդառնան:

-Վերջին տարիներին Ձեզ բեմում կամ տեսահոլովակներով հազվադեպ կարող ենք տեսնել, մարդիկ անհանգստացած են՝ կարծելով Արսեն Սաֆարյանը որոշել է այլեւս չերգել:

- Ոչ մի իրավիճակ ինձ չի ստիպի, որ այլեւս չերգեմ: Ես ինչքան ստեղծագործում եմ, այդքան էլ կերգեմ: Այս շրջանը համարենք դադարային շրջան, որը շուտով կչեղարկվի, քանի որ արդեն Ռուզաննա Անդրեասյանի հետ աշխատում ենք նոր զուգերգի վրա, որը շուտով տեսահոլովակ կունենա: Այն մի փոքր երկարեց, քանի որ Ռուզաննան մայրացավ: Երգի հեղինակը հենց նա է, շատ գեղեցիկ, մեղեդային երգ է հասուն սիրո մասին: Բացի այդ զուգերգից՝ ըստ իմ ծրագրերի այս տարվա մեջ գոնե երկու տեսահոլովակ կներկայացնեմ:

-Արսեն, Ձեր տարեկից շատ երգիչ-երգչուհիներ կարծես թե նեղացած են ու հազվադեպ են ներկայանում, փաստորն դուք նրանց թվին չե՞ք պատկանում:

- Գիտեք, նրանք էլ իրենց մեղքը չունեն, իսկապես առիթներ կան նեղանալու: Եթե հիշեք 2000-2008թթ-ների ակտիվությունն ու համեմատենք այսօրվա հետ, պատկերը պարզ է դառնում: Մեկ-մեկ հարց են տալիս՝ «Ինչու չե՞ս երեւում», բայց այդ ժամանակ էլ հաջորդում է պատասխանը՝ «Իսկ որտե՞ղ երեւամ»: Առաջ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երաժշտական հաղորդումներ, իսկ այսօր տեսահոլովակ ես նկարահանում, հետո տեսնում ես, որ դրանք նորմալ չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ, արդյունքում միակ հույսը «YouTube»-ն է: Այսօր արդյունավետ չէ տեսահոլովակ նկարահանելը, դրա համար էլ երգիչները սկսում են ակտիվ չաշխատել, մտածել ուրիշ աշխատանքների, այդ թվում բիզնեսի մասին: Մարդը հենց այնպես չի նեղանում, դրա համար միշտ պատճառներ են լինում: Եթե ժամանակին մեզ պետք է համոզեին, որ համաձայնվեինք ինչ-որ մեկի հարսանիքին երգեինք, այսօր հասել ենք այն  կետին, որ երգիչների համար մեծ բան է, որ իրեն հաճախ են հրավիրում կորպորատիվ միջոցառումների, դա նշանակում է, որ իրենք պահանջված են. սիրտս ցավում է, որ երգչի պահանջված լինելը դրանից է կախված, բա էսքանից հետո ո՞նց չնեղանան: Այսօր ես էլ եմ գնում նման երեկոներին երգում, բայց դա ինձ համար մեծ աշխատանք չեմ համարում: Ցավում եմ, որ այսօր մեր երիտասարդ երգիչների համար շատ է կարեւորվում հարսանիքի անդամների եւ հարսի շորի, կոշիկի մասին երգեր գրելը:  Մի պարզ ճշմարտություն պետք է հասկանալ՝ երգչի մեջ մարդիկ սիրում են տեսնել նրա անհատականությունը, պետք է նկատել, որ երբ երչգիչը հետաքրքիր է իր ձեռագրով, այդ ժամանակ էլ նրանց հաճախ են հրավիրում նույն այդ երեկոներին երգելու: Այ հենց այս ամբողջ պատճառներից ելնելով էլ իմ սերնդակիցները պասիվ են դարձել, նրանք հո մեզավոր չե՞ն, որ չեն ուզում հարսի բուկետի մասին երգ երգել: Ես ել եմ երգել «Քո տոնը շնորհավոր» երգը, բայց դրանից երեք տարի հետո չեմ երգել «Շնորհավոր մատանիդ» անունով մի երգ. Ամեն ինչին չափ կա: Փառք Աստծո, ապացուցված է, որքան էլ թվում է, թե համընդհանուր ճաշակն ընկած է, միեւնույն է, լավ գործերը մարդիկ ուրիշ կերպ են ընդունում ու սիրում, եթե հանդիսատեսին լավ բան ես տալիս, նա քեզ սիրում ու գնահատում է:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա