Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը լրագրողներին ներկայացրել է Զատկի խորհուրդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Սուրբ Զատկի հետ կապված խորհրդարանի լրագրողներին ներկած ձվեր ու Զատիկի թխվածք է հյուրասիրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Sondakika կայքի հայտնել է, որ CHP-ի հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ քրիստոնյաները մարտի 27-ին նշելու են Սուրբ Հարության տոնը, որի ուրախությունը ցանկանում է կիսել լրագրողների ու մյուս պատգամավորների հետ։
Խոսքի վերջում Սելինա Դողանը ներկած ձվեր ու Զատկի թխվածք է հյուրասիրել լրագրողներին եւ ձու «կռվացրել» իր գործընկերներից մեկի հետ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



