Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործարարները տեղեկացել են արտահանման խթանման ֆինանսական գործիքների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ու «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն մարտի 24-ին կազմակերպել են արտահանման ֆինանսական աջակցմանը նվիրված համաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն», համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Փոխնախարարը ներկայացրել է արտահանմանն ուղղված պետական քաղաքականությունը, կարևորել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ դերակատարությունն արտահանման խթանման գործընթացում, հորդորել առևտրային բանկերին առավել ակտիվ համագործակցել գործակալության հետ։

Համաժողովի ընթացքում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ և «Արմսվիսբանկ» ՓԲԸ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով կազմակերպությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։

Գործարարներին ներկայացվեցին արտադրության ծավալների ավելացմանը և արտահանման խթանմանն ուղղված ֆինանսական գործիքները, արտահանման պետական աջակցության մեխանիզմները։ Արտահանման աջակցման խորհրդի մարտի 9-ի որոշմամբ՝ գերակա համարվող արտադրանք (գինի, մրգային օղի, պահածոներ, մսամթերք, ձկնատեսակ և ձկնամթերք) արտահանող տնտեսվարող սուբյեկտներին Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով ամբողջ ծավալով կսուբսիդավորվի «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ծառայությունների դիմաց գանձվող ապահովագրավճարը։ Ի լրումն, կա խված արտահանման ուղղությունից, մինչև 6 տոկոսային կետ կսուբսիդավորվեն նաև ապահովագրական պոլիսի ապահովվածությամբ բանկերի կողմից արտահանողներին տրամադրվող առևտրային ֆակտորինգի կամ արտադրության փուլում հումքի ձեռքբերմանն ուղղված նախաարտահանման վարկի տոկոսադրույքները։

Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկերը՝ պայմանավորված առևտրային (սնանկություն, անվճարունակություն կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում),բնական աղետների և քաղաքական (վարչական որոշումներ, առևտրի սահմանափակումներ և այլն) ռիսկերով։ Գործակալության կողմից ներդրված նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությամբ ՀՀ առևտրային բանկերը հնարավորություն են ստանում առանց գրավային ապահովածության իրականացնել արտահանողի վարկավորում՝ ուղղված արտադրության համար անհրաժեշտ շրջանաու միջոցների ձեռքբերմանը։

Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր