Կուլիչ շոկոլադե ջնարակով ու ընկույզներով
ԼԱՅՖԱնհրաժեշտ է՝
- Ալյուր - 2 կգ
- Կաթ - 1 լիտր
- Ձու - 3 հատ
- կարագ - 250 գրամ
- խմորիչ - 25 գրամ
- շաքարավազ - 2.5 թեյի բաժակ
- վանիլային շաքար - 100 գրամ
- ջուր - 3 ճաշի գդալ
- ընկուզ, չամիչ
- շոկոլադ
- շաքարի փոշի
- աղ
Գոլ կաթի մեջ բացել խմորիչը, 20 րոպե անց խառնել բոլոր բաղադրիչները բացի չամիչից: Ավելացնել 1 կգ ալյուրը, եթե հարկ լինի էլի ավելացնել (կախված է ալյուր որակից): Վերջում լցնել չամիչը: Ծածկել, թողնել տաք տեղում մնա երկու ժամ:
Ջեռոցը տաքացնել 180ОC: Խորը տեսակի տապակը յուղել, ալյուր ցանել: Խմորը լցնել տարայի 2/3-ի չափով, թողնել կես ժամ: Իսկական կուլիչը պիտի բարձրանա ամանից 3 սմ բարձր: Թխել 30-40 րոպե: Թխվելուց հետո սնկի տեսք է ունենում:
Ջնարակի համար շոկոլադը բաժանել մի քանի կտորների և հալեցնել գոլորշու վրա: Ավելացնել 3 ճաշի գդալ ջուր, կարագ և շաքարի փոշի: Խառնել մինչև միատարր զանգված ստանալը: Պատրաստի կուլիչի վրա լցնել գլազուրը և զարդարել մնացած ընկույզներով:
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
5
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...



