Սպառնում են ծնողներին. Վարձերդ մուծի'ր, կամ երեխայիդ չենք թողնի մանկապարտեզ.«Հայկական ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի մանկապարտեզներում հաստատության սաների ծնողներին պահանջ է ներկայացվում, որպեսզի նրանք անպայման վճարեն իրենց գույքահարկը եւ կոմունալ վարձերը: Սպառնում են հակառակ դեպքում երեխաներին մանկապարտեզ չթողնել:
Մանկապարտեզներից մեկի տնօրենը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ վարձերի հետ կապված զրույցներ ծնողների հետ ունեցել են: Դա չի բացառել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյան: Բայց նրանք երկուսն էլ միաբերան պնդել են, որ ոչ մեկը չի սպառնում երեխային մանկապարտեզ չընդունել, ու նման իրավիճակում հայտնված երեխա չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



