Ինչի՞ համար է նախատեսված ինքնաթիռի պատուհանի այս անցքը
ԼԱՅՖԱմենը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ՝ էֆֆեկտիվ:
Շատերին, ովքեր թռչել են ինքնաթիռներով, մեկ անգամ չէ, որ հետաքրքրել է այս հարցը՝ ինչի համար համար է նախատեսված ինքնաթիռի պատուհանի ներքևի մասում այդ փոքրիկ անցքը:
Պարզվում է, որ այն շատ կարևոր դեր է կատարում ինքնաթիռի անվտանգությունն ապահովելու համար այն ժամանակ, երբ դուք 100 կիլոմետր ժամում փակ տարածության մեջ թռչում եք երկրից 10.000 մետր բարձրության վրա:
Ժամանակակից ինքնաթիռների «պատուհանները» կամ իլյումինատորներն իրենցից «հերմետիկ ապակիներ» են ներկայացնում: Նրանք կազմված են մի քանի շերտ հաստ պլաստիկներից: Պատուհանի արտաքին մասը, որպես օրենք, պետք է չափազանց ամուր լինի, որպեսզի դիմանա ծանրաբեռնվածությանն ու կարողանա ապահովել թռիչքի անվտանգությունը:
Պատուհանի ներքին մասը ծառայում է միայն ձայնային և տաքության մեկուսացման համար է: Այն նախատեսված չի առավել ծանրաբեռնվածության համար: Այդ պատճառով, որպեսզի երկու ապակիների միջև չստեղծված օդի ծանրությունից ապակիները չփշրվեն, պետք է ընդամենը մի փոքրիկ անցք անել: Այդ անցքը թույլ կտա կարգավորել ճնշումն ու հեռացնել ավելորդ օդը:







