«Իմ ուզածին չեմ հանդիպել․․․». Վլադիմիր Արզումանյանը` իր ընտրյալի և նախկինում իր հաջողության մասին (լուսանկարներ)
ԼԱՅՖ
Տարիներ առաջ այս երիտասարդը Հայաստանը ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, և պատվով դուրս եկավ այդ բարդ ու ծանր «առաջադրանքից»: Նա այն արտիստներից էր, ով կարողացավ ողջ Եվրոպային հասանելի դարձնել հայկական երգն ու երաժշտությունը: Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը:
Տարիներ են անցել, սակայն նրա այդ երգը ոչ ոք չի մոռացել, մինչ օրս էլ լսվում է շատ ու շատ ակումբներում:
Վերջին ժամանակաշրջանում Վլադիմիրը այդքան էլ չի երևում հեռուստաէկրաններին, մասնակցություն չունի որևէ հեռուստանախագծերում, սակայն նա չի մոռացվել: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ մեծ ցանկություն ունի Հայաստանը ներկայացնել նաև մեծերի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:
«Ցանկություն կա, բայց դրա համար պետք է լավ պարապեմ։ Ես առհասարակ չեմ սիրում պարտվել, նույնիսկ ֆուտբոլ խաղալիս, մինչև վերջ գնում եմ։ Իսկ եթե պարտվում եմ, իմ մեջ նպատակ եմ դնում, որ ռևանշում հաղթելու եմ»,- ասել է նա։
Վլադիմիրը` չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն ունի երկրպագուհիների մի մեծ բանակ, սակայն նա դեռ ընտրյալ չունի:
«Դեռևս իմ ուզածին չեմ հանդիպել»,- նշել է նա:
Պատրաստեց Past.am-ը։




















































