Խոշոր վթար Դիլիջանի ոլորանում. «Միթսուբիշին» շրջվել է ու հայտնվել սեփական տան բակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 07.33-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Սեւան-Երեւան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի Գրանդիս» մակնիշի 90 MM 500 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ՝ սեփական տան բետոնե ցանկապատին եւ կողաշրջվել` հայտնվելով թիվ 36 տան բակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 56-ամյա Հովհաննես Հ.-ն, ուղեւորներ՝ 33-ամյա Արթուր Հ.-ն եւ 56-ամյա Սուսասաննա Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, այնուհետեւ ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:
Shamshyan.com-ի փոխանցնամբ, վարորդն ու ուղեւորները վերադառնալիս են եղել Բաթումիից:



