Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան հասկացել է, որ Ֆրանսիայում հայկական համայնքը լուրջ գործոն է. Մուրադ Փափազյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի բոլոր խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին ցույցեր և տարբեր միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` ընդգծելով, որ բոլոր միջոցառումներն ունենալու են պահանջատիրական բնույթ:

«Փարիզում կազմակերպվող միջոցառումները կառավարական բնույթ ունեն: Հերթական տարին է, որ մենք ապրիլի 24-ի միջոցառումները կազմակերպում ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ, մասնակցում են կառավարության ներկայացուցիչները: Թեման է` «Արդարության քայլարշավ»: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ 100-ամյակով ոչինչ չի վերջանում: Մենք պահանջատեր ենք, և Թուրքիան պետք է  ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նախորդ տարիներին Ֆրանսիայում մենք լուրջ աշխատանք ենք տարել, որպեսզի ունենանք կառավարության համակրանքը: Հայկական համայնքն ամուր կապեր է հաստատել նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայում հայկական համայնքից բացի ակտիվ աշխատում է նաև Թուրքիան: Մուրադ Փափազյանը նշեց, որ հայկական և թուրքական համայնքների միջև կա քաղաքական մրցակցություն: Նրա խոսքով. երբ Ֆրանսուա Օլանդը դարձավ նախագահ, Թուրքիան նպատակ էր դրել փչացնել նախագահի ու հայկական համայնքի հարաբերությունները:

«Թուրքիան ցանկանում էր տպավորություն ստեղծել, թե Ֆրանսուա Օլանդը ծախել է հայերին, բայց տեղի ունեցավ հակառակը: Ֆրանսուա Օլանդը կանգնեց հայ համայնքի կողքին: Երբ գնաց Թուրքիա, նախագահ Օլանդը խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, 100-ամյակի միջոցառումների շրջանակում եկավ Հայաստան: Ինքը նաև ձգտում է շեշտը դնել Հայաստանի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու վրա: Մենք պնդեցինք, որ Ֆրանսիան ավելացնի իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ֆրանսիան հանդես եկավ առաջարկություններով և կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը»,-< /strong>ավելացրեց Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանը նշեց, որ թուրքերի հետ քաղաքական մրցակցության մեջ հայկական համայնքը թույլ չէ: Ըստ նրա` Թուրքիան հասկացել է, որ հայկական համայնքը լուրջ գործոն է և այժմ Ադրբեջանի հետ զգալի միջոցներ է ներդնում հակահայկական քարոզչության գործում:

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի մշակման գործընթացին` Մուրադ Փափազյանը նշեց, որ այս հարցում կա Ֆրանսիայի նախագահի աջակցությունը:

«Իրավական խնդիր ունենք` կապված խոսքի ազատության հետ, և, ինչպես գիտեք, Փերինչեքի  դատավարության ժամանակ շեշտը հենց դրա վրա դրվեց: Այժմ պետք է այնպես անել, որ նախագիծն իրավական ամուր հիմքերի վա լինի: Մենք կապի մեջ ենք նախագծի մշակման հարցերով զբաղվող Ժան Պոլ Կոստայի հետ: Ապրիլի կեսերին, ըստ երևույթին, պատրաստ կլինի:  Բայց այստեղ մի խնդիր կա: Միգրանտների հարցով պայմանավորված  Թուրքիան նոր կարևորություն է ստացել Եվրիամության մոտ և դա կարող է ազդեցություն ունենալ մեր հարցի վրա: Միգուցե փորձ արվի դանադաղեցնել գործընթացը, բայց մ ենք հետևում ենք իրադարձություններին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել