Միշոյի կինը՝ հանրահայտ դիզայների հետ
ՖՈՏՈ
Վերջին շրջանում ռեփեր Միշոյի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, բավականին հաճախ է զարմացնում եւ իր, եւ ամուսնու երկրպագուներին: Ամերիկահայ հաղորդավարուհին օրեր առաջ լուսանկարվել էր աշխարհահռչակ շոումեն, «Larry King Live», «Politicking with Larry King» եւ մի շարք այլ նախագծերի հեղինակ Լարի Քինգի հետ եւ հայտնել, որ աշխատանքի առաջարկ է ստացել լեգենդար հաղորդավարի նոր նախագծի շրջանակում:
Այժմ Սոնան փորփրել է իր արխիվը եւ գտել լուսանկար հանրահայտ ֆեշն-դիզայներ Մայքլ Կոստելլոյի հետ, որը ինչպես Instagram–ում նշել է Սոնան, նկատել է իր գեղեցիկ զգեստը:
Նշենք, որ Կոստելլոն աշխատում է այնպիսի արտսիտների հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն եւ ուրշներ:
Ի դեպ, վերջերս Սոնան հաճախ է լուսանկարներ հրապարակում անվանի մարդկանց հետ։ Օրեր առաջ նա լուսանկարվել էր գեղեցկուհի Փերիս Հիլթոնի հետ, իսկ ավելի վաղ նրան ընկերակցել էր աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրը՝ հայտնի արտիստ Ջոն Վոյթը։




















































