Աշակերտուհիները դաժան ծեծի են ենթարկել իրենց ընկերուհուն կոտրված ծխախոտի համար (լուսանկարներ, տեսանյութ 18+)
ՎԻԴԵՈՀամացանցում սարսափելի տեսանյութ է տարածվել։ Պենզայում 4 աշակերտուհիներ դաժան ծեծի են ենթարկել իրենց ընկերուհուն, իսկ մյուս ընկերները, փոխանակ միջամտեն, նկարահանել են տեղի ունեցողը։
Դաժան կադրերից երեւում է, թե ինչպես են աղջիկները ոտքերով խփում աղջկա փորին ու գլխին։ Դաժան ծեծն ուղեկցվում է հայհոյանքներով ու նվաստացումներով։ Ավելի ուշ տուժած աղջիկը ոստիկաններին պատմել է, որ իրեն ծեծել են, քանի որ հրաժարել է նրանց ծխախոտ տալ։ Հանցագործները 14-ամյա Յանան եւ 15-ամյա Նատալյան են, տուժողը՝ 14-ամյա Յուլիան։
Վերջինի ընկերներից մեկը պատմել է, որ Յուլիան պատահաբար կոտրել է Յանայի ծխախոտը։ Յանան վերցրել է ընկերուհիներին ու մենակ բռնացնելով Յուլիային՝ ծեծել նրան։ Դպրոցում ասում են, որ Յանան ու իր ընկերուհիները անկառավարելի են, վատ պահվածք ունեն։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։



Պատրաստեց Past.am-ը։



