Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՋՏՊԿ նախագահն ընդունել է գերմանական KfW բանկի պատվիրակությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է գերմանական KfW բանկի պատվիրակությանը, որի կազմի մեջ են մտնում ոռոգման  ծրագրերի հայաստանյան պատասխանատու Դանիելա Բեսեն, KfW  բանկի ինժեներ Թոմաս Վոլֆը,  KfW բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու Զառա Չատինյանը:  Այցի նպատակն էր ՋՏՊԿ-ի հետ քննարկել Կապ սի ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքը,  ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունների և կառուցապատման աշխատանքների ապահովագրության հետ կապված խնդիրները, ինչպես նաև

Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում ջրերի համապարփակ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված հարցեր: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից:

Կապսի ջրամբարը «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի մեկ բաղադրիչն է: Այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ, լինելով ջրամբարաշինության ծրագիր, իրենում ներառում է նաև ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման բաղադրիչ: Հիմնականում հետապնդելով ջրամբարման նպատակ, ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է ենթակառուցվածքների ստեղծում, որի միջոցով ջրամբարում կուտակված ջրի զգալի մասը կհասցվի Արարատյան դաշտ՝ դրանով իսկ թուլացնելով ճնշումը Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեուրսների վրա: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ա. Հարությունյանը կարևորեց Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հրատապությունը, առաջարկեց բանկին սահմանել գործողությունների «ճանապարհային քարտեզ», որպեսզի հնարավոր լինի վերահսկել թե՛ խորհրդատուների և թե՛ ԾԻԳ-ի ընթացիկ աշխատանքների արդյունավետությունը:

Կապսի ջրամբարի շինարարությունն ունի իր առանձնահատկությունը: Ջրամբարի թասի տակով անցնում է Ախուրյան գետը: Անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով բանկն առաջարկում է ապահովագրել և տեխնիկատնտեսագիտական հետազոտության և թե հատկապես շինարարական աշխատանքները: Այդ նպատակով կոմիտեն նախապես դիմել է Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններին՝ ճշտելու այդ ընկերությունների հնարավորություններն ու փորձառությունը նմանատիպ աշխատանքներ ապահովագրելու առումով: Կողմերն արձանագրեցին, որ պետք է առավել մանրամասն  քննարկվել թե՛ ա պահովագրման «օբյեկտի» խնդիրը և թե՛ ապահովագրման մեխանիզմներն ու ֆինասական աղբյուրները:

Քննարկելով «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի  շրջանակներում համապարփակ կառավարման հետ կապված հարցերը՝ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ծրագրի բաղադրիչներն ու գործողությունները քննարկել մասնագետների՝  առաջիկայում հրավիրվելիք աշխատաժողովում:

 

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել