Ավտովթարից մահացած 3 երիտասարդներից երկուսը եղբայրներ են. մեկը ժամկետային զինծառայող (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած երեք երիտասարդները Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արբաթ գյուղի բնակիչներից Մայիս Կարապետյանը:
Արսեն եւ Լեւոն Հովսեփյանները եղբայրներ են, Արսենը ժամկետային զինծառայող էր, արձակուրդ էր եկել՝ ընտանիքին տեսակցության:
Մահացած երրորդ երիտասարդը՝ 23-ամյա Սարգիս Բադալյանը աշխատում էր ԱԻՆ-ում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 04.56-ին Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Երիտասարդներից երկուսը տեղում մահացել են, երրոդը՝ հիվանդանոցում:

Լեւոն Հովսեփյան

Սարգիս Բադալյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



