Սաստիկ անձրեւն ու քամին լուրջ խնդիրներ են առաջացրել Թբիլիսիում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍաստիկ անձրեւն ու քամին լուրջ խնդիրներ են առաջացրել Թբիլիսիում: Հեղեղվել են մի քանի փողոցներ, քամին ծառեր Է տապալել, տեղեկացնում Է«Գրուզիա Online»-ն:
Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 3-ի երեկոյան բարդ իրադրություն Է ստեղծվել Աղմաշենեբելի ծառուղում եւ Դիդի Դիղոմիում, «Գուդվիլա» տարածքում եւ այլ շրջաններում: Անձրեւից հեղեղված փողոցներում ավտոմեքենաները դժվարությամբ են երթեւեկել: Վակեի շրջանում ջուրը լցվել Է մի քանի շենքերի առաջին հարկերը:
Սաստիկ քամին ծառեր Է տապալել Քռի ձախ ափին, ինչը հանգեցրել Է փողոցային լուսավորման հենասյուների վնասվելուն: Մի քանի փողոցներում խանփանվել Է լուսավորման համակարգը:
X
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



