Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս սիրահետել կենդանակերպի տարբեր նշանների աղջիկներին

ԼԱՅՖ

Խոյ

Եթե աղջիկը Խոյ է, ապա մի սիրահետեք այնպես, կարծես թե նա բացի Ձեզանից էլ ոչ ոքի պետք չէ։ Նա շուտ կձանձրանա։ Իսկ եթե Դուք Ցուլ եք, ուրեմն միանգամից չեք էլ հասկանա, որ նա արդեն լքել է Ձեզ։ Խոյ-աղջիկները կամակոր են, հետևաբար ավելի շատ թանկարժեք և տարատեսակ նվերներ արեք և մի սահմանափակվեք սովորական ծաղիկներով և քաղցրավենիքով։ Սա նրանց չի տպավորի։

Ցուլ

Եթե աղջիկը Ցուլ է, ապա բացի ծաղիկներից նվիրեք պրակտիկ մի բան, օրինակ՝ ուտելու որևիցե մի բան։ Եթե նա բարի է, անպայման կկիսվի։ Այսպես Դուք կստուգեք՝ արդյոք նա պատրաստ կլինի կիսվել Ձեզ հետ, երբ ամուսնանաք։ Իսկ եթե Դուք չեք պատրաստվում ամուսնանալ նրա հետ, ընդհանրապես մի մոտեցեք նրան, այլապես այս աղջիկները սովորություն ունեն փեսացուներին բռնել և ՔԿԱԳ քարշ տալ։ Քչերին է հաջողվել փախչել, ուստի մինչ Ցուլ-աղջիկների հետ սիրախաղ սկսելը մտածեք հետևանքների մասին։

Երկվորյակներ

Եթե աղջիկը Երկվորյակ է, մի լռեք և հետաքրքրի պատմություններ պատմեք նրան։ Եթե Դուք խելացի եք, ապա նա չի հասցնի ձանձրանալ մեկ շաբաթում, սակայն պետք է շատ սովորեք, որպեսզի ընդհանուր և հետաքրքիր զրույցներ սկսեք։ Այլապես նա ուշադրություն կդարձնի երեք բարձրագույն կրթություն ունեցող տղամարդուն, որը լռում է, երբ խոսում է Երկվորյակը։ Եթե մտածում եք, որ կարող եք Երկվորյակին տնային տնտեսուսի դարձնել, չարաչար սխալվում եք․ տնային տնտեսությունն ու խոհանոցը նրան բացարձակ հետաքրքիր չեն։

Խեցգետին

Եթե ցանկանում եք ամուր ընտանիք կազմել և Ձեր երեխաների համար հրաշալի մայր եք փնտրում, ապա հեռու մի գնացեք՝ առաջին պատահած Խեցգետնին վերցրեք։ Միությունը հաստատ երկարատեև և ամուր կլինի։ Խեցգետինը հոգ կտանի ոչ միայն ձեր երեխաների մասին, այլև Ձեզ համար հոգատար և քնքուշ մայր կլինի։ Իդեալական կին, մի խոսքով։

Առյուծ

Եթե Ձեր համբերությունը սահմանափակ է, ուրեմն փնտրեք Առյուծ- կին։ Եթե նա ցանկանա, կլքի Ձեզ ավելի շուտ, քան կարծում եք։ Եթե դուք այդքան էլ սիրառատ չեք, նրան քիչ կլինի միայն Ձեր ուշադրությունը, և նա ․․․կրկին ազատ կին է։ Նա սիրում է տղամարդկանց, և սերը նրա համար ամբողջ կյանքի իմաստն է։ Սակայն շանսեր կան նվաճել նրա բարեհաճությունը։ Մի մոռացեք գովել նրան, նույնիսկ երբ ստում եք։ Առյուծները պաշտում են երեխաներին։ Եթե Դուք երեխա չեք սիրում, հեռու մնացեք Առյուծներից։

Կույս

Կույսերի հետ խնդիրները քիչ են։ Ուղղակի մի փորձեք խելացի թվալ նրանց մոտ։ Նրանք շատ շուտ կհասկանան, թե ով է խելացի, իսկ ով՝ ոչ։ Սակայն նրանք շատ համբերատար են ուրիշների ինտելեկտի նկատմամբ, որովհետև միշտ հույս են փայփայում, որ ինչ-որ մեկը նրանցից ավելին գիտի։ Համեստությունը նրանց բնավորության գիծն է։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է լինելու հարսանիքից հետո։ Տան մաքրություն, լվացք, արդուկ և աղբի բացակայություն։ Սա վատ չէ։ Դուք կարող եք երեկոյան պատռել Ձեր շապիկը, և առավոտյան այն արդեն կարկատված կլինի։ Բայց մի՞թե սա է Ձեր երջանկությունը։

Կշեռք

Կշեռքները սիրում են ամեն բան գնահատել և գերագնահատել։ Նրանց բնույթն է այդպիսին։ Եթե ցանկանում եք դուր գալ նրանց, միշտ Ձեզ մոտ թաշկինակ ունեցեք․ այդպես նրանք կմտածեն, որ Դուք մաքրասեր եք։ Սակայն դա քիչ է։ Հաճախ հրավիրեք նրանց թատրոն, տարատեսակ միջոցառումների, որտեղ շատ էսթետիզմ և բազմաթիվ քաղաքակիրթ մարդիկ կան։ Ի դեպ, նրանք սիրում են ուշանալ՝ հանուն էթիկետի։ Եթե ձանձրացել եք Կշեռք-կնոջից, մի լքեք նրան առանց զգուշացնելու։ Արեք դա քաղաքավարի, որպեսզի չվիրավորեք նրան։

Կարիճ

Կարիճները ամեն բան միանգամից են ուզում և տանել չեն կարող կիսատոները։ Սակայն հեշտ ճանապարհը նրանց համար չէ։ Այս տիպը հաճախ կոչում են «Վամպիր-Կին»։ Տարատեսակ պատմությունների մեջ ընկնելը նրանց և շրջապատին ուրախ կյանք է ապահովում։ Եթե սուր զգացողությունների սիրահար եք, ուրեմն հանդիպեք նրա հետ, սակայն երբեմն հեռավորություն պահպանեք։ Նա կգնահատի այդ քայլը և կմտածի՝ «Եթե վախենում է, ուրեմն հարգում է»։ Սովորաբար հենց այսպես՝ կոնֆլիկտների և հակամարտությունների միջով անցնելով էլ ստեղծվում է Կարիճների հետ հաջողակ միությունը։

Աղեղնավոր

Ի՞նչ է ուզում Աղեղնավոր-կինը։ Որպեսզի չխանգարի շրջագայել, գիտաժողովներ բացել և փակել, և ընդհանրապես՝ լսել նրա խորհուրդները և հիանալ նրա անվերջ հեղինակությամբ։ Աղենավորները փնտրում են ոչ միայն անձնական կյանքի համար զուգընկեր, այլև հովանավոր՝ իրենց նախագծերի համար։ Այս դեպքում իդեալական տարբերակն է տնակյաց ամուսինը։ Եթե պատրաստ եք օգնել Աղեղավորին իր լայնածավալ գործունեության բոլոր հարցերում, որտեղ չկա տեղ Ձեզ համար, այլ ամեն բան սոցիալական ուղղավծություն է ստանում, ապա միշտ կուշտ և հագնված կլինեք, Ձեր երեխաները կսովորեն լավագույն ուսումնական հաստատություններում, իսկ Ձեր ընտանեկան խնջույքներին կհյուրընկալվեն բարձրաստիճան պաշտոնյաները։

Այծեղջյուր

Եթե Ձեզ դուր են գալիս Այծեղջյուրները, ուրեմն Դուք խելապակաս եք։ Այսինքն, եթե ցանկանում եք քնքշանք և հոգատարություն ստանալ, իզուր մի սպասեք։ Չնայած՝ Դուք կարող եք սպասել։ Այծեղջյուրները, հատկապես կանայք, երկար են ապրում, ուստի շտապելու ոչինչ չունեն։ Եթե տարիների ընթացքում Ձեզ կիրքը նվազի, այստեղ էլ կբացահայտվի ընտրյալի վայրի բնավորությունը։ Նա դանդաղ և միտումնավոր կսկսի Ձեզ սիրել, և Դուք չեք կարողանա խուսափել նրանից, եթե նա չցանկանա։ Եթե օգնեք նրան իր կարիերայում, նա կհասնի առավելագույն բարձրունքների և, երախտագիտությունից ելնելով, կտանի ձեզ իր հետ։

Ջրհոս

Ջրհոսին բարդ է գիտակցել, որ ինչ-որ տեղ հակառակ սեռ գոյություն ունի, քանի որ նրան ավելի հեշտ է բոլորին ընկեր համարել, քան աշխարհը բաժանել արական և իգական սեռի։ Բայց նա պատահական հարաբերությունների սիրահար է։ Վատ բան չկարծեք, ուղղակի առանց պատահականությունների կյանքը նրա համար ձանձրալի պատկերների մի շարք է։ Սակայն նա անմիջապես ծաղկում է, երբ նրան հաջողվում է գլխիվայր շուռ տալ որևիցե մի բան։ Եթե համաձայնեք ենթարկվել Ջրհոսի փորձարկումներին, նա կարող է ուշադրություն դարձնել Ձեզ։ Իսկ եթե նա խոստովանի, որ Դուք լավագույն ընկերն եք, շտապեք ամուսնանալ նրա հետ։ Նա ձերն է, սակայն ոչ ընդմիշտ։ Ինչպե՞ս կարող է լինել ընդմիշտ, եթե նրա հետ միշտ ինչ-որ բան պատահում է։ Իսկ միգուցե Դուք էլ եք փոփոխությունների սիրահար։ Այս դեպքում հարաբերությունները բավականին երկար կարող են ընթանալ։

Ձկներ

Թե ինչ են ցանկանում Ձկները, մեծ գաղտնիք է բոլորի համար։ Ընդհանրապես՝ գաղտնիքը հարմար բան է կնոջ համար, և Ձուկը առանց գաղտնիքի գոյատևել չի կարող։ Ի դեպ, նրա հետ շատ հեշտ է միություն կազմել։ Դրա համար պետք է ասել այն ամենն, ինչ նա է ուզում, և նա անպայման կհավատա։ Երբ հերթական անգամ խաբեք նրան, նա մեղմ կժպտա և կների Ձեզ։ Երբեմն աղն է մոռանում լցնել ճաշի մեջ, երբեմն սկսում է հիշել, թե ով է նա եղել անցած կյանքում, երբեմն էլ կհավատա օտար մի տղամարդուն և կհիասթափվի բոլորից՝ սկսած Ձեզանից։ Սակայն նա բարի է և ազնիվ՝ իրեն ոչինչ չի պահի, այլ մարդկանց կբաժանի։

Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբ