Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման պրեմիերան ու հոր՝ Վարդան Պետրոսյանի խորհուրդները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում երեկ կայացավ դերասան Վարդան Պետրոսյանի որդու՝ երգիչ-դերասան Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման պրեմիերան։ BlogNews-ը ներկա է եղել ներկայացմանն ու ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր պահերը։ Դերասանը շատ ոգևորված էր լեփ-լեցուն դահլիճի ջերմ արձագանքից, իր խոսքով՝ մեծ էներգիա ստացավ։ Հանդիսատեսնեն էլ հետևեց կատակերգերով, հեղինակային երգերով, իրական պատմություններով, իմպրովիզներով, ինտերակտիվ շփմամբ ներկայացման։ 

«Բանակում զինվորներն ապագայի 2 զարգացում են պատկերացնում՝ ամուսնանալ, գնալ խոպան կամ դեռ պարզ չէ։ Քանի որ  զինվորները շատ էին խոսում այդ մասին, իսկ միջավայրը, կամա, թե ակամա, ազդում է մարդու  վրա, ծառայության ժամանակ սկսեցի մտածել՝ ինչ կլիներ, եթե ես լինեի ամուսնացած, ունենայի ընտանիք, կին, զավակ... Երբ  զորացրվեցի, անձնական կյանքումս եղան իրադարձություններ, որոնք  մի պահ հասունացրին ընտանիք կազմելու թեման, հետո դա ինչպես հասունացավ, այդպես էլ հեռացավ, բայց այդ բոլոր մտորումները բերեցին ներկայացման գաղափարին ու ծնվեց  ներկայացման գաղափարն ու վերնագիրը՝ «Եթե ես լինեի պապա»»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց դերասանը, ով ներկայացման ընթացքում խոսում է նաև աղջիկների հետ հարաբերություններում անհաջողությունների մասին. «Ինչքան էլ ես ասող-խոսող տղայի տպավորություն եմ թողնում, աղջիկների հետ շփման մեջ մի քիչ ամաչկոտ եմ։ Ներկայացման մեջ շատ բաներ իրական էին, շատ բաներ հորինված կամ չափազանցված»։

Ոչ միայն արտաքնապես, այլև բեմում իր էներգետիկայով Հայկը չափազանց նման է հորը՝ Վարդան Պետրոսյանին։ Վերջինս, թեև ներկա չէր պրեմիերային, նախապատրաստական աշխատանքների ժամանակ մի շարք օգտակար խորհուրդներ է տվել որդուն։ «Հայրս յուրաքանչյուր հարցում կողքիս կանգնած է և խորհուրդներ է տալիս ինձ, սակայն  սա առաջին ներկայացումն էր, որի վրա միասին էինք աշխատում։ Չնայած շատ քիչ ժամանակ կար՝ 5-6 օրում որքան հասցրեց տալ իր խորհուրդերը՝ ինչպես կրճատել, բեմական կերպարներն ինչպես ներկայացնել»,-ասաց նա ու հավելեց, որ ըստ հանդիսատեսի գնահատականների էլ կհասկանա, թե ինչն ինչպես կրճատի։ Հայկի հաջորդ ներկայացումները կլինեն մարտի 28-ին և 29-ին՝ կրկին Տիկնիկային թատրոնում։

Ըստ Հայկի՝ ներկայացման գլխավոր ասելիքը խտացված է վերջին երգի մեջ, որն իր մեջ ունի հայի տեսակ. չի խոնարհվում, մինչև վերջ պայքարում է։ 

                    

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները