ԼՂ հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, որը մեկ անգամ արդեն ապացուցել է դա. Մովսես Հակոբյան
ՎԻԴԵՈTert.am-ը գրում է.
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, որը մեկ անգամ արդեն ապացուցել է որևէ մեկը չի կարող լուծել այն։
«Ղարաբաղի ժողովրդին ամեն ինչ հետաքրքրում է և համապատասխան հետևություններ կատարում է, և պետք է հասկանալ, որ Ղարաբաղի ժողովրդին պետք չէ որևէ բան պարտադրել»,-ասաց նա և նշեց, որ հիմա սահմանի վիճակը հանգիստ է:
Ինչ վերաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման օրվան և դրա և օրվա խորհրդին՝ նա ասաց, թե հպարտ է, որ այս ճակատամարտը եղել է, որը նաև հետագա մեր հաղթանակների նախադրյալն է դարձել։
«Կարծում եմ, որ Սարդարապատով մեր ժողովուրդն ապացուցել է, որ եթե պայքարում ես, ապա կարող ես հաղթել»,-ասաց նա։



