Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնապահպանները բաց նամակով դիմել են Հովիկ Աբրահամյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Սեւանա լճի ջրի մակարդակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Մասնավորապես, նամակում նշված է, որ 2010-ից առ այսօր Սեւանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը քսան սանտիմետրով, ինչն առաջ է բերում անպատասխան մնացած բազմաթիվ հարցեր ու մեկնաբանություններ։

Նախաձեռնության անդամները հայտնում են, որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող եւ լիճ մուտք գործող ջրի ծավալների պաշտոնական տվյալներին, ինչպես նաեւ Հայաստանի հիմնական ջրամբարների լցվածության ցուցանիշներին եւ կառավարությանն առաջարկում են իրականացնել մի քանի գործողություն՝ փարատելու իրենց բոլորի կասկածները:

Պահանջներից առաջինն այն է, որ պետք է շտապ գործարկել Սեւանա լճից բաց թողնվող եւ Արփա-Սեւան թունելով լիճ մուտք գործող ջրի ծավալների շուրջօրյա վերահսկման ավտոմատ համակարգ, որպեսզի ցանկացած քաղաքացի հնարավորություն ունենա առցանց հետեւել այդ գործընթացին։ Նրանք առաջնային են համարում նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքերում Սեւանա լճի ջրի մակարդակի, մուտք եւ ելք եղած ջրի քանակների մասին ամենօրյա տեղեկատվության ապահովումը:

Եւ վերջապես, նախաձեռնության անդամները վարչապետին ուղղված նամակում պահանջել են ժողովրդին հստակ եւ հասկանալի բացատրություն ներկայացնել այն մասին, թե ինչու 2004թ. առ այսօր ընդհանրապես չի գործում Որոտան-Արփա թունելը եւ երբ են ավարտվելու Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները։

«Համահայկական բնապահպանական ճակատի» կողմից Հովիկ Աբրահամյանին հասցեագրված այս նամակին միացել են մի շարք կազմակերպություններ ու քաղաքացիներ՝ Բնության պահպանման միջազգային միության Հայաստանում ENPI-FLEG ծրագրի համակարգող Լյուբա Բալյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, Գավառի «Օրհուս» կենտրոնը, «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ն, «Էկոլուր» ՀԿ-ն, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Բիոսոֆիա» ՀԿ-ն, «Հայկական ճամբար» ՀԿ-ն, քաղաքացիներ Ռուզան Ղազարյանը, Սերգեյ Հաջինյանը, Դավիթ Հակոբյանը, Գալուստ Նանյանը, Գայանե Կարապետյանը, Արամ Ավետիսյանը, Գայանե Ամիրխանյանը, Լիլիթ Սինդոյանը, Տիգրան Ենգիբարյանը, Տիրան Սահակյանը, Սոֆյա Մանուկյանը, Կարեն Մարությանը, Գևորգ Մելքոնյանը, Անահիտ Շիրինյանը (ԱՄՆ), Մարիաննա Արշակյանը, Յանա Շախնազարովան, Գրիգոր Էմին-Տերյանը եւ ուրիշներ:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է