Մեքենան մի քանի կիլոմետր քարշ է տվել 2 տարեկան աղջնակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւրալում կինը մի քանի կիլոմետր մեքենայով քարշ է տվել 2 տարեկան զարմուհուն՝ չնկատելով, որ աղջնակի շորը կպած է եղել մեքենային։
Երեխայի շորը կպել է մեքենայի հետնամասին, սակայն կինը չի նկատել ու միացրել է շարժիչն ու հեռացել։ Արդյունքում նա մի քանի կիլոմետր մեքենայով քարշ է տվել երեխային, մինչեւ որ կանգ է առել լուսամփոփի տակ, ու ականատեսները երեխային հանել են։
Ինչպես ավելի ուշ պարզվել է, 2 տարեկան աղջիկն ու նրա 8 տարեկան եղբայրն ուզել են վազել մորաքրոջ մեքենայի հետեւից։ Երբ տղան տեսել է, որ քույրը կպավ մեքենային, փորձել է կանգնեցնել նրանց, սակայն չի հասցրել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ ուղեղի ցնցում են արձանագրել
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



