Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոռուպցիայի դեմ պայքարի փողը «կպավ», բայց կամքը կա՞ արդյոք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Պարզվում է, որ կառավարությունը ցանկանում է արմատախիլ անել կոռուպցիան Հայաստանում, բայց չի ստացվում: Պատճառն էլ, ըստ կառավարության անդամների, այն է, որ համապատասխան մասնագետներ չկան: Կոռուպցիայի դեմ պայքարից գլուխ հանող մասնագետներn արևմտյան երկրներում են, որոնց պետք է հրավիրել Հայաստան, վճարել և խնդրել մեզ սովորեցնել, թե ինչպես են պայքարում կոռուպցիայի դեմ: Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը: Վերջինս էլ ընդառաջել է: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա կառավարության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը դրամաշնորհ է ստացել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (USAID): Այն կազմում է 750 հազար դոլար:

Ինչպես վստահեցնում են կառավարության ներկայացուցիչները, այդ 750 հազար դոլարն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը: Եվ, ինչպես կարելի է կռահել, դրանց մի մասը վճարվելու է դրսի փորձագետներին, քանի որ, փաստորեն, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից հասկացող չկա: Հետաքրքիր է, թե ինչու են կառավարությունում եզրակացրել, որ Հայաստանում համապատասխան մասնագետներ չկան: Գուցե պատճառն այն է, որ գրեթե բոլորը կոռումպացվա՞ծ են` թե´ փնտրողները, թե´ փնտրվողները: Դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ այդ հարցում երկրում առկա է անվստահության մթնոլորտ:

Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե այդ գումարով և դրսից մասնագետներ բերել-խոսեցնելով կոռուպցիայի դեմ պայքարում թեկուզ կես քայլ հաջողություն կգրանցվի: Ինչո՞ւ: Քանի որ այդպես դեռ ոչ մի երկրում կոռուպցիայի դեմ չեն պայքարել: Ընդհանուր առմամբ, կա մի քանի հաջող օրինակ, թե ինչպես են երկրները պայքարում կոռուպցիայի դեմ: Կարելի է հիշատակել Սինգապուրի ու եվրոպական երկրների օրինակները: Հասկանալու համար, թե ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, նախ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե դա ինչ երևույթ է, ինչ առանձնահատկություններ և մասշտաբներ ունի, սոսկ բացառությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, կապվա՞ծ է հանրության ավանդույթների և արժեքների հետ, թե՞ ոչ:

Ընդհանրապես հետխորհրդային երկրներում և մասնավորապես Հայաստանում, կոռուպցիան համակարգային երևույթ է: Այն երկրում մասնավոր և հանրային հարցերի լուծման «արդյունավետ» և «արագ» ձև է: Այն ունի որոշակի ավանդույթներ, ներարկված է անգամ մարդկանց դաստիարակության մեջ: Շատ քչերն են, որ ցանկանում են Հայաստանում դառնալ պաշտոնյա՝ ինքնազոհաբար երկրին ծառայելու համար, սովորաբար գլխավոր շարժառիթը այս կամ այն կառավարական ռեսուրսներին և լծակներին տիրելն է, որը հնարավորություն կտա հարստանալ և «էս կյանքում մի բանի հասնել»: Իսկ «լավության դիմաց մաղարիչ անելը» հնագույն ավանդույթ է:

Հետևաբար, համակարգային խնդիրը պահանջում է համակարգային լուծում: Կոռուպցիային նպաստում են երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակը, քաղաքական անկայունությունը, կիսապատերազմական վիճակը, օրենսդրության անկատարությունը, պետական ինստիտուտների անարդյունավետությունը, անկախ դատական համակարգի, ժողովրդավարական ավանդույթների բացակայությունը, քաղաքացիական հասարակության չկայացած լինելը և վերջապես, ազատ, ինքնիշխան, բարձր իրավական գիտակցություն ունեցող քաղաքացիների սակավությունը:

Կոռուպցիայի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է, որ այդ երևույթն անընդունելի լինի հասարակության բոլոր հիմնական շերտերի համար` իշխանության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության, շարքային քաղաքացիների համար: Իշխանությունը մշակում է հակակոռուպցիոն խիստ օրենսդրություն և ցուցաբերում է քաղաքական կամք այդ օրենսդրությունը կյանքի կոչելու համար: Դատարանները դառնում են լիովին անկախ: Բիզնեսը տարանջատվում է իշխանությունից և գործում հավասար օրինական դաշտում: Շարքային քաղաքացին էլ ոչ միայն հրաժարվում է կոռուպցիոն ճանապարհով իր հարցերը լուծել, այլև անհանդուրժող է դառնում ցանկացած նման երևույթի դեմ` ապավինելով օրենքին և արդար դատարաններին:

Սա եվրոպական զարգացման ճանապարհն է, որը եվրոպացիներն անցել են հարյուրամյակների արյան, հեղափոխությունների միջոցով: Սակայն այդ փորձն այսօր կա և ամենևին պարտադիր չէ նույն արյունարբու հեղափոխություններով հասնել այդ մակարդակին: Բավական է պարզապես ցանկանալ ապրել կյանքի եվրոպական նորմերով և արժեքներով: Դա պահանջում է ինչպես իշխանության քաղաքական մեծ կամք, այնպես էլ հասարակության հասունություն: Բայց կա նաև ավելի կարճ ճանապարհ: Դա սինգապուրյան փորձն է, որը կյանքի է կոչվել ավտորիտար դաժան կառավարման միջոցով:

Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն ձևավորեց այդ փոքրիկ երկրում այնպիսի կառավարում, ուր կոռուպցիան հռչակվեց երկրի և ազգի համար մեկ թշնամի: Ստեղծվեց երկրի ուժային կառույցներից լիովին անկախ բյուրո, որը օրենքի տառին համապատասխան կարող էր հետաքննություն սկսել և գործեր հարուցել ցանկացած պաշտոնյայի և սուբյեկտի դեմ, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ` անգամ երկրի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների դեմ: Ի դեպ, բյուրոն հենց այդպես էլ վարվում է: Ստանալով շատ բարձր աշխատավարձ` բյուրոյի անդամները կաշկանդված չեն գործել ըստ օրենքի:

Սինգապուրում կոռուպցիայի մեջ կասկածվում է ցանկացած պաշտոնյա, որն անձամբ կամ իր ընտանիքից որևէ մեկն ապրում է ավելի ճոխ, քան թույլ են տալիս իրենց օրինական եկամուտները: Դա բավարար հիմք է պաշտոնյայի դեմ գործ հարուցելու համար: Որոշ նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ Սինգապուրում անգամ ինքնասպան են եղել այդ կասկածվելուց հետո: Իսկապես, հակակոռուպցիոն այդ համակարգն սկսեց աշխատել: Դե պատկերացրեք, որ Հայաստանում գրեթե բոլոր պաշտոնյաները կդառնային կասկածյալ և, ամենայն հավանականությամբ կդատվեին, եթե մեր երկրում գործեր Սինգապուրի օրենսդրությունը և լիներ նույն քաղաքական կամքը:

Բայց դա, լինելով շատ արդյունավետ համակարգ, իրականում չափազանց ավտորիտար է, որը Լի Կուան Յուի նման լիդերների բացակայության պարագայում շատ հեշտ կարող է կազմաքանդվել: Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական զարգացման մոդելը, ուր նույնպես նախատեսված են խիստ հակակոռուպցիոն օրենքներ: Սակայն պետք է իրատես լինել, որ Հայաստանում կոռուպցիոն համակարգն իր դեմ չի պայքարի. Լի Կուան Յուներ մենք չունենք: Ուստի դիմադրությունը պետք է սկսվի նեքևից:

Միակ հարցն այն է, թե ինչու է ԱՄՆ-ի կառավարությունը 750 հազար դոլար դրամաշնորհ տալիս պաշտոնյաներին` քաջ իմանալով, որ այդ գումարները կոռուպցիայի դեմ իրական պայքարում երբեք չեն օգտագործվելու: Ավելին, կարող են իրենցով իսկ կոռուպցիոն ռիսկեր ստեղծել, ուղղակի փոշիանալ: Մի՞թե ԱՄՆ-ի կառավարությունը համոզվել է, որ մեր պաշտոնյաներն իսկապես ցանկանում են արևմտյան փորձագետներից սովորել, թե ինչպես են պայքարում կոռուպցիայի դեմ: Սպասենք և տեսնենք, թե այդ թանկարժեք դասերը ինչ արդյունքներ կտան: Ամենևին չենք չարախոսում, երբեք ուշ չէ սովորելը:

Բայց հարկ է ամերիկացիներին, նաև եվրոպացիներին հուշել, որ մեր երկրին խիստ անհրաժեշտ են իրենց ֆինանսական ներդրումները և գուցե ավելի լավ կլիներ, որ միլիոնավոր դոլարները, որոնք դրամաշնորհների տեսքով ուղղվում են տարբեր մանր անարդյունավետ ծրագրերին, ուղղվեն, օրինակ՝ որևէ ձեռնարկություն բացելուն Հայաստանում: Նման ավելի շոշափելի օժանդակության և արդյունավետ ներդրումներից հետո կստեղծվեն նոր աշխատատեղեր, մեր երկիր կմտնի ամերիկյան ու եվրոպական բիզնես մշակույթ և գուցե դրանով ավելի մեծ նպաստ բերվի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին:

Տիգրան Խաչատրյան

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի